Jun 19 2009
Հայերն իրենց թուրք են զգում
Տպել այս հոդվածը«Թումգազեթելեր», 15 հունիսի 2009թ.
Աղբյուրը` tumgazeteler.com
Հայերն իրենց թուրք են զգում
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չհաշված կրոնը, հայերն իրենց թուրք են համարում: Թուրքերի եւ հայերի միջեւ խառն ամուսնությունները, ըստ հետազոտության, 50 տոկոս են կազմում:
Ստամբուլի «Բիլգի» համալսարանի հրատարակած «Հայերը Թուրքիայում» հետազոտությամբ պարզվել է, որ հայ համայնքի անդամները, «կրոնը չհաշված» իրենց թուրքի պես են զգում: Ահա թե ինչու կենցաղում իսլամական «փառք Ալլահին», «Եթե Ալլահը կամենա» արտահայտությունները հաճախակի օգտագործող հայ փոքրամասնությունը «Ռամազանի» մեծ պահքին՝ «իֆթարի»՝ պասը բաց անելու է հրավիրում մահմեդական հարեւաններին եւ կատարում իսլամական արարողությունները, մասնակցելով, օրինակ, թաղման համար մզկիթում նախատեսված նամազին:
Սպանված լրագրող Հրանտ Դինքի հիշատակին նվիրված եւ «Հայերը Թուրքիայում. համայնք-անհատ-քաղաքացի» վերնագիրը կրող այս հետազոտությունը, որի պատրաստմանը մասնակցել են քաղաքագետներ դոց. Գյունայ Գյոքսուն եւ պրոֆ. Ֆյուսուն Ուսթելը, սոցիոլոգ Ֆերհաթ Քենթելն ու հրապարակախոս Կարին Կարաքաշլըն, քննության է ենթարկում Թուրքիայում բնակվող հայերի կենցաղն ու հարաբերությունները թուրքերի հետ:
Թուրքիայի հայության վարքագծի առայսօր անհայտ դրսեւորումները երեւան հանող հետազոտության համար, ստամբուլաբնակների գլխավորությամբ, հարցման են ենթարկվել Անատոլիայի տարբեր վայրերում բնակվող հայերը, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում:
Մահմեդականության կանոններն իմանալը նորմալ է
Հետազոտությունը պարզել է, որ առօրյա կյանքում հայերը հաճախակի են հարաբերվում մահմեդականների հետ, իսկ օգտագործվող լեզվի ընդհանրությունը հստակ պատկերացում է տալիս այդ հարաբերության մակարդակի մասին: Հետազոտության մեջ միաժամանակ մատնացույց է արվում, թե առօրյա կյանքում «փառք Ալլահին», «Եթե Ալլահը կամենա» արտահայտությունները մշտապես օգտագործող հայերը «Ռամազանի» առթիվ ինչպես են «իֆթարի» հրավիրում իրենց մահմեդական հարեւաններին: Հետազոտությունը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանհամանքի վրա, որ հայերի մեջ մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր «նորմալ են համարում թաղման օրվա նամազին մասնակցելու համար մզկիթ գնալն ու իսլամի կանոններն իմանալը»:
Տեղ է տրվում նաեւ հարցման որոշ մասնակիցների հետեւյալ տեսակետներին. «Ամեն ինչում մենք վարվում ենք թուրքի պես: Ճաշատեսակները ընդհանուր են: Գիտակցության մեջ մի քիչ հայություն ունենք: Սակայն, մեզանից շատերը հայկական երաժշտություն չի լսում, հայերեն գիրք չի կարդում: Չհաշված կրոնը: թուրքի պես ենք: Անիմաստ են կրոնի, դավանանքի, ռասսայի տարբերակումները, որոնք ընդամենը խթանում են թշնամանքը»:
Մորեղբայրս ծառայելիս զոհվեց եւ «շահիդ» դարձավ
Հետազոտության մեջ, թերեւս, ամենաուշագրավը «լինե՞լ թուրքի նման, թե՞ թուրքիացի» հարցին հայերի տված հետեւյալ պատասխանն է. «Մեծացել ենք թուրքական հասարակության ավանդույթներով: Դրանք մեզ ավելի հոգեհարազատ են, քան յուրաքանչյուր թուրքին: Մորեղբայրս բանակում ծառայելիս դարձել է «շահիդ» (ամենայն հավանականությամբ նահատակվել է PKK-ի հետ կռիվներում՝ ԱՌԿ-ի խմբ.): Եթե ես կարեւորում եմ այս երկրի հիմնախնդիրները, կնշանակի թուրք եմ: Մահմեդականներն այնպիսի մեկնաբանություն են տալիս թուրք բառին, կարծես չի կարող թուրք լինել ոչ մահմեդականը: Մինչդեռ քեմալական ազգայնականությունը ներառում է ողջ հայրենիքը: Կարեւորը թուրքիացի լինելն է: Ես սիրում եմ այս երկիրը»:
Ըստ հետազոտության, հայերի 82 տոկոսն իրեն բնութագրում է որպես «հայ», իսկ 64 տոկոսը՝ իբրեւ «Թուրքիայի Հանրապետության քաղաքացի»:
Ուշագրավ է նաեւ հետազոտության հայ քաղաքացիների սոցիալական եւ մշակութային գործունեությանը նվիրված հատվածը, որտեղ նշվում է հայկական բազմաթիվ հասարակական, մշակութային կենտրոնների Թուրքիայում ծավալած գործունեության մասին եւ ընդգծվում, որ նրանց միջոցառումներին մասնակցում է հայերի 84 տոկոսը:
Թուրք-հայ խառն ամուսնությունները 50 տոկոս են կազմում
Հետազոտությունը «Ներհամայնքային ամուսնություն. խառը ամուսնություն» վերնագիրը կրող բաժնում շեշտվում է ներհամայնքային ամուսնությունների առանձնահատուկ տեղը Թուրքիայի հայերի կյանքում, հայկական ինքնությունը պահպանելու եւ դրա հարատեւությունը ապահովելու առումով: Նշվում է նաեւ այն, որ ծնողները դեմ են իրենց զավակների այլազգիների՝ ոչ հայերի հետ ամուսնությանը: Բայցեւայնպես խառն ամուսնությունները, ըստ հետազոտության տվյալների, 50 տոկոսի են հասել համայնքում: Պարզվել է, որ հայ համայնքը հավանություն է տալիս ներհամայնքային ամուսնությանը միայն: Խառն ամուսնությունների պարագայում հայերին գլխավորապես հուզում է «երեխայի դավանանքի» հարցը, թե ո՞ր կրոնի հետեւորդն լինելու: Ըստ հետազոտության, հարցման 898 մասնակիցների 3 տոկոսը կարծում է, որ խառն ամուսնությունից ծնված երեխան հետեւելու է «հոր դավանանքին», 43 տոկոսը՝ «դավանելու է քրիստոնեություն», 26 տոկոսը՝ «մահմեդական է լինելու», 2 տոկոսը՝ «նշանակություն չունի», իսկ 23 տոկոսը նշում է. «Թող ինքը որոշի»: Պատասխանները կարելի է իմաստավորել հետեւյալ կերպ. «Եթե զույգերը կարողանում են վեր կանգնել ազգայնամոլ դրսեւորումներից եւ դառնալ կյանքի ընկեր, ինչո՞ւ չամուսնան: Կարեւորը դժբախտ չլինեն եւ չմոռանան հայերենը»:
Հետազոտության վերջին բաժնում արտահայտվում է հետեւյալ կարծիքը. «Վերջին շրջանում նոր սերունդների կրթության մակարդակի բարձրացմանը զուգընթաց, ձեւափոխվել եւ բարեշրջվել են նաեւ Թուրքիայի հայերը: Դրա վկայությունը, անկախ դժվարություններից, Թուրքիայի հայերի սերտաճումն է թուրք հասարակության հետ եւ նրանց «հայրենակցության» գիտակցության բարձրացումը:
Նախընտրում են թուրքերենը
Շնորհիվ հետազոտության, պարզվել է, որ հայերը թուրքերենին ավելի լավ են տիրապետում, քան հայերենին եւ թուրքերենն են օգտագործում: Հարցման արդյունքներով հայերի 83 տոկոսը կանոնավոր կարդում է թուրքերեն թերթեր եւ հանդեսներ, իսկ հայերեն գիրք կարդացողների տոկոսային ցուցանիշն ընդամենը 30 է:
14 մեկնաբանություն
Причем тут отурченное быдло и село-герой Коти??? Я слежу за этим сайтом и диву даюсь. Ведь вы пропагандируете все Армянское, но активно удаляете из комментариев те которые оголяют все те изьяны которые нас так терзают,вместо того,чтобы внять и задуматься.Потом следует удаление, а вот таких комментарий-шедевры имеют место быть и считаються явно по теме…
Հարգելի Armenian
Խնդրում ենք թեմայից դուրս գրառումներ մի արեք:
Please forgive me I do not have an Armenian keyboard, or word processor, not to mention my terrible Armenian spelling! So I resort to AnglaHayeren
Miguce aveli lav lini nayev aveli ogtavet, vor targmanek ays hodvace ( hetazotutyan ardyunqnere) Anglereni, rusereni yev fransereni yev…. Vorovhetev ayd yerkirneri “hay” qaxacineri jenshox mecamase henc nuyne kasen poxarinelov turk yev turqerene , irenc cenendavayri u aynteghi lezvov, isk yete kan neranq vor der hay linelu irakan imastic texyak en, nayev giten vor irenc apaka serundnere texyak CHEN linelu.
Antaneli u annkaragreli cav e tanum spyurqahaye, tesnelov yezerapakich pule vore bacardzakapes bolor azgayin poqramasnutyunnerin e spasum. Ays cave hazarapatik aveli xist e aysorva hayastanum aprox HAYI― aysinqen hayutyunic texyak hayi, hamar. Vorovhetev BACARDZAKAPES vochich hayeci chi arvum ays nerka karavarutyan DITAVORYAL vercrac qayleri shnorhiv. Karces te voch miayn ayl yerkri karavarutyun linen bayc ayl molorakayin teshnami karavorutyan nerkayacucich!
նազարյան Միրանի, Վիգէն
Chad magueresayin hotvadz me vor patsartsagabes negadi tcharner spurkahayi arorya iraganoutyoune.
Apsos yerevouyt men e payts bedk e entounink hedevyal iraganoutyoune : spurkahayeroun poker meg masen e vor ir aroryayin metch hayerenov gardahaydevi.
Enthanrabes, fransahaye, franserenov gardahaydevi, amerigahaye anklerenov… payts yerp bolsahayere terkeren khosin intchou gue
zarmanak ? Barzabes vorovhedev lezoun terkeren ellaloun hamar ? Zarmanalou gam aybanelou degh hadjik badjarneroun yev irents baymanneroun masin khorhestsek.
Badaskhane vesdah em bidi kednek.
Hichenk te Bolsahay hamaynke vodki gue bahe 40’i mod yegueghetsiner, 18 haygagan varjaranner, 2 hayeren oratert yev yerglezou chapatert me.
Mi mornak vor Hrant Dink me ayt hamaynken hasav !
Կարդալով այս հոդվածը եվ համեմատելով իրականության հետ,ես անգնհատելի եմ համարում Պարոն Ա.այվազյանի այս աշխատոխթյունը:Սա բացարձակ ճշմարտություն է:
Ես երկար տարի ապրում եմ ՎԻԵՆԱյում եվ հաճախակի հարցազրուզցներ կամ զրույցներ եմ ունենում թուրքերի հետ:Բոլորս էլ լավ գիտենք,որ մենք հայերս արտաքինով
շատ նման ենք թուրքերին:Հաճախակի է պատահում,որ նրանք մեզ հայերիս շփոթում են
իրենց՝ թուրքերի հետ եվ հարց ու փորձից շատ պան է պարզվում:
Իմ երկար տարիների անալիզից կարող եմ հետեվյալ եզրակացությունը անել.
1.Այո թուրքիայում ապրում են շատ-շատ հայկական արմատներով թուրքեր եվ նրանք
ավելի մոլի թուրքիայի պաշպան են քան մյուսները:
Ես կարող եմ մեջբերումներ կատարել նրանց հետ անցկացրնաց հարցազրույցներից:
0րինակ՝մեկը,որը ՎԱՆ քաղաքից էր ինձ ասաց,որ իմ պապը ու տատը հայ են եղել,իսկ
հայրս ու մայրս թուրք են,ես էլ եմ թուրք:Նա բժիշկ է աշխատում Վիենայի ճանաչված ԱԿՀ
հիվանդանոցում ու իմ այն հարցին ,թե ինչպես կարող է այդպես լինել պապն ու տատը հայ լինել,իսկ հայրն ու մայրը թուրք,նա ասաց ամեն ինչ այս աշխարում հնարավոր է եվ
նա չցանկացավ իր արմատներին գալ:Ես ունեմ նման տիպի հարցազրույցներ մոտ38 թրքացած հակական արմատներ ունեցող թուրքերի հետ:Նրանք որոշակի դիրք են գրավում թուրքական հասարակության մեջ:
2.Մեծ պրոբլեմ է նաեվ թուրքիայից հեռացած հայերի մոտ,որոնք քրիստոնյա են իրենց համարում,բայց չեն տիրապետում հայերենին ու հեռու են հայ եկեղեցուց:Սրանք պաշպանում են թուրքական քաղաքականությունը:
ԵՎ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ Ավստրիան տարեկան մոտ25 հազար փախստակաների
տարբեր երկներից եկած միջոցներ է տրամադրում, լեզու սովորացնում գիտակցելով,որ նրանց զավակները դառնալու են ավստրիացիներ,իսկ հայաստանի հանրապետության
ղեկավարները էշի ականջում քնած են…
Սա արագ ուծացում է. սրա առաջը չառնելու պարագայում սա կը հանգեցնի հայութեան իսպառ վերացման: Այս կարգի երեւոյթների դէմ հարկ է պայքարել ազգովի եւ պետականօրէն: Ցաւօք, այսօր այս նոյն երեւոյթը առկայ է նաեւ Հայաստանում, ուր հայ ծնուած երեխան իր իսկ հողի վրայ դաստիարակւում, ձեւաւորւում է իբրեւ ոչհայ (ասենք` «եւրոպացի», կամ մի այլ բան): Միայն համազգային պետական մակարդակի միջոցառումներով է հնարաւոր արմատախիլ անել այս կարգի երեւոյթները: եւ ինչքան ուշ սկսուեն դրանք, այնքան դժուար կը լինի եւ այնքան քիչ բան մնացած կը լինի փրկելու…
Հարգելի Հայկ Դավթյան
Ձեր տեղեկությունները հարցումների վերաբերյալ բավականին հետաքրքիր են։ Ո՞րտեղ կարելի է դրանց մասին ավելի մանրամասն կարդալ։ Միգուցե մի ինչ որ հոդված կամ կայք։
Նախապես շնորհակալ եմ։
Հարգելի Արամէ այս ֆորումում գրեք Ձեր էլ.հասցեն ես հանգամանորեն կուղարկեմ իմ
հետազոտություներց,հարցազրույցներից եվ եզրակացություները կթողնեմ ձեզ:Ինչպես
նաեվ հայաստանից եկած հայերի մասին…
Ահա իմ էլփոստը
aworldnet@gmail.com
Es arden erkar tariner aprum em Hollandum. Es inks andzamb gitem 3-4 yntakinner, voronk Hayastanits en. Irents erekhanery Hayeren khosum en, bayts Hayeren grel-kardal chgiten. Irents erekhaneri erekhanery erevi ski Hayeren el chkhosen.
Gitem nayev mi kani Turkahay yntanikner Hollandiayum voronk irents tany Turkeren en khosum-kam Hayeren chgiten, kam el vat en tirapetum-irentsits kakhvats kam chkakhvats patcharnerov.
Hayastani petutiuny shat hstak kaghakakanutiun piti vari ays hartsi shurj-ays tipi hayerin shpetsnelov Hayastani het.
Urakh em vor hima Spyurki nakhararutiun ka Hayastanum. Arajin kes kayly chisht ughutiamb.
Ynhanrapes Holadahay hamaynky es hamarum em tuyl. Kan mi kani “mshakuytyin ynkerutiunner” vor ski mi kagin ban el chen anum.
Իրավունք չունեմ մեղադրել հայության այն զանգվածին, որ օտար երկրում ձուլվել և նմանվել են օտարին: Մեղավորներ չեմ փնտրում, բայց կարծում եմ, որ հայեցիության կորստի մեջ մեղավոր են թե’ հայկական կառավարությունը, և թե’ սփյուռքի մեր հայրենակիցները` ժողովրդի հետ միասին: Չպետք է մեղադրել միայն մի կողմին, քանզի դա միայն նրանց մեղքով չէ, որ այդպես է: Ցանկալի կլիներ, որ մեր սփյուռքի հայկական համայնքները ավելի ամուր հիմքեր ունենային և փորձեին թույլ չտալ կորցնելու մեր ազգային ինքնությունը:
Հայերը իրենց թուրք են զգում լուրջ և ցավոտ թեմա հայության համար , որը աստիճանաբար դառնում է իրականություն :Դա կշարունակվի այնքան ժամանակ մինչև չվերանան խառը ամուսնությունները ,դավանանքի և լեզվի կիրառման խնդիրները: Այս ամենը մի հայակործան քաղաքականության հետևանք է , որին կարծես թե հայերը հավանություն են տալիս չգիտակցելով ,որ դա տանում է դեպի ձուլմանը : Սակայն կան բազմաթիվ վիճակագրական տվյալներ , որոնք փաստում են այն մասին ,որ հայերը ամենևին էլ չեն ձուլվում , բայց այդ ամենին հակառակ կարելի է փաստել , որ հայերի որոշակի հատված իրեն համարում է Թուրքիայի լիարժեք քաղաքացի ընդունում է կրոնական բազմաթիվ ծեսեր , կատարվում է խառը ամուսնություններ և որ ամենա ցավալին այն է ,որ այդ ամենը թափանցել է կենցաղ և նույնիսկ ճաշատեսակների մեջ թուրքականն է գերակշռուն :Այս ամենից բացահայտ երևուն , որ եթե հայերը չպահպանեն իրենց սովորույթները ,լեզուն և կրոնը նույնիսկ օտարի տիրապետության տակ գտնվելով ապա շատ շուտով կսկսենք իրականացնել թուրքերի վաղեմի երազանքը`”Չկա հայ , չկա հայկական հարց”: