May 05 2008
Սփյուռքը վնասում է Հայաստանի ժողովրդին
Տպել այս հոդվածըՀաբեր27քոմ (Haber27com)
26 ապրիլի 2008թ.
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) թուրք անդամը շաբաթ օրն ասել է, որ Հայաստանի ժողովուրդը և ղեկավարները գիտեն, որ սփյուռքը վնասում է իրենց:
Էյուփ Ֆաթսան, Օրդուի հյուսիսային նահանգի պատգամավորը և PABSEC-ի թուրքական խմբի անդամը, Անաթոլիան Էյջընսի-ի (Anatolian Agency)հետ խոսել է «Ահաբեկչություն» խորագրով PABSEC –ի քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցնելու նպատակով ապրիլի 16-18-ը Երևան կատարած այցի մասին:
«Ես անհանգստանում էի, որ հայերը կհիշատակեն 1915թ.-ի դեպքերը և լարվածություն կառաջացնեն ահաբեկչության թեմայի շուրջ: Սակայն հայերը ջերմ հյուրընկալություն և անկեղծ վերաբերմունք ցուցաբերեցին: Նրանք չբարձրացրին հարցեր, որոնցով մտահոգված էինք», – ասել է Ֆաթսան:
«Մեզ հյուրընկալող հայ պատգամավորները մեզ տարան շրջայցի: Մենք մասնակցեցինք PABSEC-ի հայկական խմբի նախագահի և Հայաստանի խորհրդարանի խոսնակի տեղակալի ընդունելությամբ ճաշերի և ընթրիքների», – ասել է Ֆաթսան:
«Ես հայերին տեղեկացրի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև որոշ խնդիրներ են առկա: Երկու երկրները շատ մոտ են իրար: Երևանի և Թուրքիայի Իգդիր նահանգի միջև հեռավորությունն ընդամենը 27 կմ է: Մենք պետք է քաղաքական լուծումներ գտնենք քաղաքական հարցերի համար, իսկ պատմական խնդիրները թողնենք պատմաբաններին», – նշել է Փաթսան:
«Հայաստանի քաղաքական գործիչները խնդրում են բացել Թուրքիայի հետ սահմանային դարպասը»,- ասում է Ֆաթսան:
«Չնայած բոլոր խնդիրներին` Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է 180 մլն. ԱՄՆ դոլարի»,- ասում է Ֆաթսան:
«Հայ ժողովուրդը և քաղաքական գործիչները նշում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը Հայաստանի օգտին են», -ասում է Փաթսան:
1 մեկնաբանություն
People deserve wealthy life time and home loans or collateral loan will make it much better. Just because people’s freedom relies on money state.