Jul 12 2008

ԵԱՀԿ-ն ընդունեց 1915 թվականի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Հուրիյեթ», 3 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Hurriyet)

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր վեհաժողովն առաջին անգամ ընդունեց 1915թ.-ի դեպքերի վերաբերյալ հայկական պնդումների դեմ ուղղված թուրքական թեզը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստը, որի հիմնական թեման էր «Թափանցիկությունը ԵԱՀԿ»-ում, տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նիստի ժամանակ ընդունվեց թուրքական պատվիրակության ներկայացրած առաջարկը: ԵԱՀԿ խորհրդարական վեհաժողովում թուրքական խմբի ղեկավար Ալաթին Բույուկայան չորեքշաբթի օրը հայտարարեց, որ առաջարկում նշված է, որ անցյալի այնպիսի իրադարձություններ, ինչպիսին ցեղասպանությունն է, պետք է ճանաչվի պատմաբանների կողմից բոլոր աղբյուրների մանրամասն ուսումնասիրությունից հետո միայն:

2005թ.-ին Թուրքիան Հայաստանի կառավարությանը պաշտոնապես առաջարկեց ստեղծել երկու կողմերի պատմաբաններից և այլ փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողով` միասին ուսումնասիրելու 1915թ. դեպքերը, բացելու Հայաստանի և Թուրքիայի արխիվները, ինչպես նաև խնդրին առնչվող երրորդ կողմի բոլոր երկրների արխիվները և հանրությանը հասանելի դարձնելու ուսումնասիրության արդյունքները:

Դժբախտաբար, Հայաստանը դեռևս դրական պատասխան չի տվել այս նախաձեռությանը, և Թուրքիայի առաջարկը մնացել է սեղանի վրա:

Թուրքիան և Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ այն ժամանակից ի վեր, երբ Անկարան ուժեղացրեց իր բողոքները Լեռնային Ղարաբաղ Հայաստանի ներխուժման և այնտեղ իրականացրած բռնությունների դեմ. Հայաստանը Լեռնային Ղարաբաղ ներխուժեց 1990-ականների սկզբին՝ Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ:

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է:

Հայաստանը, Սփյուռքի աջակցությամբ, պնդում է, որ իրենց 1.5մլն ազգակիցներ սպանվել են 1915թ.-ին կազմակերպված ջարդերի ժամանակ: Թուրքիան հերքում է այդ պնդումներն` ասելով, որ 300.000 հայեր և առնվազն նույնքան թուրքեր են զոհվել քաղաքացիական կռիվների ժամանակ, երբ հայերը զինված ապստամբություն սկսեցին Արևելյան Անատոլիայում անկախություն ձեռք բերելու համար:

«ԵԱՀԿ-ն ՄԱԿ-ից հետո ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: ԵԱՀԿ-ի կողմից թուրքական թեզի ընդունումը մեծ ձեռքբերում է՝ ընդդեմ հայկական պնդումների: Բացի այդ, առաջին անգամն է, որ 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ թուրքական թեզն ընդունվում է միջազգային մակարդակով: ԵԱՀԿ-ին անդամակցում է 56 պետություն: Միայն Հայաստանն է քվեարկել առաջարկի դեմ: Մյուս անդամ պետությունների մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ասել է Ա. Բույուկայան:

«Առաջարկում նշվում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը խրախուսում է ստեղծել պատմաբաններից և այլ երկրների փարձագետներից կազմված համատեղ հանձնաժողով, որը կհետազոտի ռազմական արխիվները` պատմության այս վիճելի ժամանակաշրջանի գիտական և անկողմնակալ լուսաբանման նպատակով, ինչը կնպաստի անդամ պետությունների փոխըմբռնմանն ու նրանց միջև թափանցիկ հարաբերությունների հաստատմանը»,- ավելացրել է Բույուկայան:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն այդ կազմակերպության խորհրդարանական մարմինն է, որի 56 անդամ պետությունները տարածված են Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: 320 անդամ ունեցող վեհաժողովի առաջնահերթ խնդիրը միջխորհրդարանական երկխոսությանը նպաստելն է. երկխոսությունը կարևոր գործոն է ԵԱՀԿ ողջ տարածքում ժողովրդավարության առաջ ծառացող մարտահրավերները դիմագրավելու համընդհանուր ջանքերում:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Hagop Nalbandianգրել է 26 Հուլիս 2008թ.-ին, ժամը 02:47

    It looks as though the ANCA in Canada has already responded to this article.

    http://realarmenia.wordpress.com/2008/07/08/turkey-misinformation-and-lie-for-the-past-93-years/