Sep 10 2008
Բաբաջանը հիշեցնում է Բահչելիին Տեր-Պետրոսյանի հետ Թյուրքեշի վարած բանակցությունների մասին
Տպել այս հոդվածը«Թդեյզ Զաման», 3 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը՝ (Today’s Zaman)
Արձագանքելով ազգայնական ընդդիմության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի արտահայտած այն մտքին, թե կառավարությունը, քայլեր ձեռնարկելով Հայաստանի հետ մերձեցման ուղղությամբ, գործում է արտաքին ուժերի ճնշման տակ, արտգործնախարար Ալի Բաբաջանը հիշեցրել է Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների միջև նախկինում եղած շփումների մասին:
Հարցի շուրջ բանավեճի պատճառ է հանդիսացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը նախագահ Աբդուլլա Գյուլին՝ դիտելու սեպտեմբերի 6-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության` երկու երկրների հավաքականների ընտրական փուլի հանդիպումը: Գյուլը դեռևս զգուշավորություն է ցուցաբերում, ասելով, որ առայժմ կշռադատում է` ընդունել արդյո՞ք իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հրավերը: Այունամենայնիվ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթվա վերջում լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ նշել է, որ Գյուլը կգնա Երևան` խաղը դիտելու:
Գյուլի հնարավոր դրական պատասխանի վերաբերյալ նման ակնարկները դրդեցին «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Բահչելիին հանդես գալ գրավոր հայտարարությամբ:
«Պատմական անմտություն կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին [երկրի] ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը»,- իր հայտարարության մեջ նշել է Բահչելին:
Երկուշաբթի երեկոյան «Անատոլիա» լրատվական գործակալությանն արած իր հայտարարության մեջ Բաբաջանը նշել է, որ Գյուլի՝ Երևան կատարելիք այցի մասին առայժմ որոշում չի ընդունվել:
«Մեզ համար դժվար է հասկանալ պրն Բահչելիի հայտարարությունն առ այն, որ այս այցը կվնասի Թուրքիայի հեղինակությունն ու արժանապատվությունը»,- ասել է Բաբաջանն, ավելացնելով, որ Բահչելիի մեղադրական հայտարարությունն անընդունելի է:
Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1990-ականների սկզբին, և այդ ժամանակից ի վեր երկու երկրների միջև տարբեր մակարդակներով շփումներ եղել են, այդ թվում նաև` այն ժամանակի պետական այրերի միջև, սկսած 1990-ականների առաջին կեսից:
«Այս շրջանակներում հարկ է հիշատակել Ալփասլան Թյուրքեշի` պետական պաշտոնիայի կարգավիճակով հանդիպումները [Լևոն] Տեր-Պետրոսյանի հետ»,- ասել է Բաբաջանը` անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի և ԱՇԿ նախկին առաջնորդ Թյուրքեշի միջև 1993 թվականին տեղի ունեցած բանակցություններին:
Թյուրքեշն ասել է, որ ինքը տեղեկացրել էր Թուրքիայի վարչապետին ու արտգործնախարարին իր և Տեր-Պետրոսյանի միջև կայանալիք հանդիպման մասին և նշել է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի դեսպանն ու [դեսպանության] խորհրդականը: Հանդիպման նպատակն էր փորձել պարզել` արդյո՞ք հնարավոր էր դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը:
«Եթե այս այցը կայանա, ապա այն կլինի ոչ թե արտաքին ճնշումների և պարտադրանքի արդյունք, այլ կարտացոլի Թուրքիայի կառուցողական ջանքերն իր տարածաշրջանում և միջազգային ասպարեզում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»,- ասել է Բաբաջանը:
2 մեկնաբանություն
Գրում է «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղը», ապա անտարբերության համար դատապարտում թուրքական իշխանություններին
Հայաստանի նախագահական ընտրությունների նկատմամբ Թուրքիայում մեծ է հետաքրքրությունը: Դրա հիմքում թերեւս Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունն իբրեւ ներքին հարց դիտարկելու պաշտոնական Անկարայի մոտեցումն է, Ադրբեջանում դիրքեր ամրապնդելու միջոցով Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու հավակնությունները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալման պայմաններում թուրքական ժխտողականության դիրքերի սպառումից բխող հուսահատությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններին միջամտելու հնարավորությունից հետզհետե զրկվելը:
Այս ամենը պատճառ են դառնում, որ ՀՀ նախագահական ընտրություններում թուրքական հետաքրքրություններն ակամա հանգեն թեկնածուներից Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակին նպաստելու շահագրգռություններին: Շահախնդիր այս շահագրգռություններն, ինչ խոսք, պայմանավորված են Հայաստանի սահմանները դեպի Ադրբեջան եւ Թուրքիա բացելու ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի տրամաբանությամբ, առավել եւս Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում նրա որդեգրած դիրքորոշումներով, որոնց թուրք-ադրբեջանականին համահունչ է դարձնում այս տրամաբանությունը:
Ահա թե ինչու թուրքական կենտրոնական թերթերում նախագահի թեկնածուների քարոզարշավի լուսաբանումները զուգորդվում են ընտրություններում Տեր-Պետրոսյանի հնարավոր հաղթանակի կանխագուշակումներով: Դրանցով ընտրություններում կողմ են դառնում կենտրոնական վերոհիշյալ թերթերն այնպես, ինչպես ղարաբաղյան հիմնահարցն իբրեւ ներքին հարց դիտարկելը հակամարտության կողմ է դարձնում Անկարային:
Որքան էլ պաշտոնական Անկարան խուսափի հստակ ձեւակերպումներից կամ նախընտրի չբարձրաձայնել, կասկածից վեր է, որ ընտրություններում Տեր-Պետրոսյանի հաղթանակի նկատմամբ թուրքական թերթերի շահագրգռություններն ինքն է պայմանավորում: Այլապես հունվարի 26-ին Դավոսում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը չէր արտահայտվի «2008-ին Հայաստանի հետ երկխոսության եւ համագործակցության հարցերն օրակարգ մտցնելու» օգտին, իսկ արտահայտվելու դեպքում գոնե չէր ընդգծի. «Եթե իհարկե Հայաստանում նշանակված նախագահական ընտրություններն ունենան դրական արդյունք»: Ոչ էլ «Աքսիոն» շաբաթահանդեսը փետրվարի 4-ին կգրեր, որ Բաբաջանի հուսադրող խոսքերի քողարկված պատճառն ընտրություններում Տեր-Պետրոսյանի հաղթանակի հավանականությունն է:
Ըստ երեւույթին, նախագահական ընտրություններում Անկարայի կողմ լինելը, որի վկայությունն արտգործնախարար Ալի Բաբաջանի խոսքերն են, չի բավարարել «Ենի չաղին», որ այս թերթը փետրվարի 13-ին Յավուզ Սելիմ Դեմիրդաղի հոդվածով ընտրություններն անտարբերության մատնելու համար խստագույնս դատապարտել է «արտգործնախարարության մեծարգո պարոններին», ավելացնելով. «10 տարի շարունակ աղաղակում էին, թե Թուրքիան Ադրիատիկից մինչեւ Չինական ծով լուրջ դերակատարում ունի, տարածաշրջանի փայլատակող աստղն է, բայց առ այսօր խոսքից գործի չեն անցել: Պարզվում է արտգործնախարարության մեծարգո պարոնները խրտնում են թերթի էջերում եւ հեռուստատեսության էկրանից տեսնելով նախագահական ընտրություններից հետո Քենիայում ծայր առած արյունահեղության տեսարանները: Մինչդեռ դաշնակների գերիշխանության տակ գտնվող Հայաստանում, որտեղ չափավոր ընդդիմությունը պատրաստ է երկիրը բացել աշխարհի առջեւ, նշանակված են կենսական նշանակության ընտրություններ, իսկ դրանցով Աստծո ոչ մի էակ չի փորձում հետաքրքրվել, ինչը խիստ զայրացուցիչ է»:
Նշենք, որ «Ենի չաղը» թերթը «գորշ գայլերի» խոսափողն է Թուրքիայում: Պաշտոնավարման տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը համագործակցում էր «գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի, իսկ ՀՀ առաջին նախագահ հանգուցյալ եղբայր Թելմանը՝ Ալփարսլանի որդու՝ Թուղրուլ Թյուրքեշի հետ: Այս համագործակցությունը հնարավորություն էր տվել իր հերթին «Մոսսադի» հետ սերտորեն համագործակցող Թուղրուլ Թյուրքեշին եւ Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչ Ժակ Կամհիի որդու՝ Ջեֆի Կամհիին մտերմանալու Տեր-Պետրոսյանների հետ, որքան էլ այս մտերմությունը չխանգարեր, որ վերջիններս միաժամանակ առաջնորդվեին Ադրբեջանում Իսրայելի ներկայությունն ապահովելու եւ հայատյաց այս պետությանը զինելու առաջադրանքով: Այդ մասին ուշագրավ տեղեկություններ է պարունակում թուրք-իսլամականների էլեկտրոնային, մասամբ եւ տպագիր մամուլը:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հրեական կառույցներին ուղղորդում է Իսրայելը, իսկ Ժակ եւ Ջեֆի Կամհիները, որպես սիոնիզմի ներկայացուցիչներ, ապահովում են այս կառույցների հետ Թուրքիայի անմիջական կապը: Անժխտելի է նաեւ հրեական կառույցների ազդեցությունը պաշտոնական Վաշինգտոնի հատկապես տարածաշրջանային քաղաքականության վրա: Ազդեցության առումով ուշագրավ պետք է համարել նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու «Ժառանգություն» կուսակցության որոշումը, դրա պատճառաբանումը ծրագրերի եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի սկզբունքների միջեւ էական տարբերությունների բացակայությամբ: Ավելի քան ուշագրավ է, որ «Ժառանգությունն» այդ որոշումն ընդունել է կուսակցության վարչության այն նիստում, ինչը հրավիրվել է շուտափույթ ԱՄՆ-ից Րաֆֆի Հովհաննիսյանի վերադառնալուն պես՝ ուշ երեկոյան:
Եթե ղարաբաղյան հիմնահարցին Տեր-Պետրոսյանի «բարենպաստ» մոտեցումը իբրեւ փոխհատուցում մեծացնում էր «Մոսսադի» հետ համագործակցող «գորշ գայլերի» առաջնորդների եւ Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչների անկաշկանդ գործունեության հնարավորությունը Ադրբեջանում, թերեւս դրանով էլ նպաստում էր Իսրայելի ներկայությունն այդ երկրում ապահովելու վերջիններիս առաջադրանքի կատարմանը, ապա «Ժառանգություն» կուսակցությունը, պաշտպանելով առաջադրանքը կատարողների հետ մտերիմ հարաբերություններ հաստատած Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, դրական ազդանշաններ է հաղորդում ԱՄՆ-ի հրեական կառույցներին: Էլ չենք խոսում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 2007-ի օգոստոսի 29-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած նամակի մասին, որտեղ նա Հայոց ցեղասպանությունն ինքնակամ վերածելով «հայերի մեծ ունեզրկման» կամ «վտարման», ակամա ընդառաջում է թուրք-իսրայելական նկրտումները:
Պարտադիր չէ, որ Ադրբեջանում Իսրայելի ներկայությունն ապահովելու «գորշ գայլերի» եւ Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչների առաջադրանքն ընդհանուր լինի նաեւ Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Սակայն առաջադրանքի կատարմանը նպաստելու, ԱՄՆ-ի հրեական կառույցներին ազդանշաններ հաղորդելու, ինչպես նաեւ թուրք-իսրայելական նկրտումներին ընդառաջելու միտումները միանման են: Հետեւաբար, նրանք, ովքեր այդպիսի միտումներ ունեն, ստիպված են ի հաշիվ ազգային շահերի, տուրք տալ այն պետությանը, որն առաջնորդվում է «համաշխարհային» գաղափարախոսությամբ, իսկ նրանց ներշնչանքի աղբյուրը պետք է լինի այդ գաղափարախոսությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Իմ կարծիքով այս ամենը խաղ է, որը իրականացնում է թուրքական կառավարությունը իր ներկայությունը կովկասում ապահովելու համար։ Ավելի հեռուն նայելու դեպքում կտեսնենք, որ Թուրքիան փորձում է Հայաստանը սահմանափակել Կովկասի սահմաններում։ Եթե Հայաստանը համաձայնի մտնել Կովկասյան միություն, դա կնշանակի հրաժարվել մեր պատմական հողերից։