Oct 30 2008
Դուրս գալ արևմտյան աշխարհաքաղաքական ծուղակից
Տպել այս հոդվածը«Ռազմավարական մշակույթի հիմնադրամ», 19 հոկտեմբեր, 2008թ.
Աղբյուրը` (Фонд стратегической культуры)
Լեւոն Ղազարյան (Հայաստան)
Левон Казарян (Армения)
Հետխորհրդային Հայաստանի քաղաքականությունը հերթական «մեծ հունական իրարանցումն» է ապրում։ Դրան նախորդած իրադարձությունների ժամանակագրությունն ու հենքը ընդհանուր գծերով հետեւյալն է։
2008 թ. հունիսի 21-ին Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը կոչ արեց, մի կողմից Թուրքիային` բացել Հայաստանի սահմանը, մյուս կողմից Հայաստանին` «ճանաչել գոյություն ունեցող սահմանը եւ հրաժարվել ժամանակակից Թուրքիայի տարածքի նկատմամբ ցանկացած հավակնություններից, ինչպես նաեւ կառուցողական կերպով արձագանքել Թուրքիայի բոլոր ջանքերին»։
2008 թ. հունիսի 23–24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Մոսկվայում հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու մտադրության մասին։ Եւ, մասնավորապես, Հայաստանը շրջափակող Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին, 2008 թ. սեպտեմբերի 6-ին, հրավիրել Երեւան՝ ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը։ Երեւանում անմիջապես խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ այդ մտադրությունը համաձայնեցված էր Մոսկվայի հետ։
Գյուլն ընդունեց հրավերը, եւ Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը վաստակեց նաեւ «ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնողի դափնիներ։ Սակայն այդ ընթացքում Վրաստանը սկսեց, իսկ Ռուսաստանն ավարտեց «հնգօրյա պատերազմը», որը որոշ առնչություն ուներ Պենտագոնի 5-րդ անկյան կազմավորման հետ։
Այդ պատերազմի ընթացքում ռուս քաղաքագետների շրջանում հայտնվեց մինչ օրս չհաղթահարված տարօրինակ պատրանք. իբր Թուրքիան «սատարել է Ռուսաստանին՝ Հարավային Օսիայի հետ կապված իրադարձություններում» (կրծքով փակել է Նեղուցները` Վրաստանին օգնության շտապող ամերիկյան ռազմածովային ուժերի առջեւ), կամ թե «պահել ընդգծված չեզոքություն»)։ Հայտնի փաստերը հակասում են դրան։
Վրաստանում ընթացող պատերազմի շուրջ Ջորջ Բուշ-կրտսերի առաջին հայտարարությունը՝ ԱՄՆ ռազմանավերով մարդասիրական օգնություն ուղարկելու մասին կարգադրությամբ, վերաբերում է օգոստոսի 11-ին, երբ ռազմարշավի ճակատագիրն արդեն վճռված էր։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իսկույն հավաստիացրեց, որ Պենտագոնը չի ձգտում իր վերահսկողության տակ վերցնել Վրաստանի նավահանգիստներն ու օդանավակայանները, ինչի հաշվով լուրջ հույսեր ուներ Սահակաշվիլին։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցելությունը Մոսկվա, չգիտես ինչու, գնահատվեց որպես աջակցության նշան, մինչդեռ Մոսկվայում, ի նշան Ռուսաստանի աջակցության, Էրդողանը ՈՉԻՆՉ չասաց, իսկ Թբիլիսիում ազդարարեց. «Վրաստան իմ այցելության նպատակը մեր հարեւաններին հասցված վերքի ցավը կիսելն է… Թուրքիան պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը…» Լիովին պարզ է։
Հետագայում Թուրքիան թույլատրեց ՆԱՏՕ-ի նավատորմի մուտքը Սեւ ծով, որի կազմում կային նաեւ թուրքական նավեր եւ մասնակցեց ծովի հյուսիսային ավազանի պարեկմանը։ Իսկ օգոստոսի 29-ին Անկարան նախազգուշացրեց Ռուսաստանի հետ առեւտրում սահմանափակումներ կիրառելու մասին։
Սակայն այս իրադարձությունները, ռուս քաղաքագետները, չգիտես ինչու, չնկատեցին, եւ շարունակում էին լրջորեն ընդունել Թուրքիայի «եւրասիականությունը»։
Մոսկվան դրականորեն արձագանքեց Անդրկովկասում, այսպես կոչված, «անվտանգության հարթակի» ստեղծման մասին թուրքական առաջարկին, իսկ որոշ մեկնաբաններ դրանք ընկալեցին որպես Սեւ ծովի ավազանում ռուս-թուրքական «համատիրության» առաջարկ։
Աշխարհաքաղաքական նկատառումներն այդ հաշվով լավ են հայտնի։ Թուրքիան սեւծովյան նեղուցների շահագործման կարգի տնօրինողն է եւ տեսականորեն կարող է փակել դրանք Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ ուժերի առջեւ։ Նաեւ արդարացիորեն վախենում է անկախ Քրդստանի գոյացումից, որ տեղի կունենա Իրաքում ամերիկյան բանակի ներկայության արդյունքում, առավել եւս` վերջինիս տարածվելուց Հնգածովքում (Մերձավոր եւ Միջին արեւելքում), որի հյուսիսային գագաթն Անդրկովկասն է։
Այս տարբերակը պատմության մեջ արդեն եղել է։ Առաջին աշխարհամարտից հետո թուրքական առաջնորդները վախենալով, որ իմպերիալիստական Արեւմուտքը կարող է մասնատել Թուրքիայի տարածքը, սկսեցին խոսել գրեթե բոլշեւիկյան լեզվով եւ ծածանել կարմիր դրոշը։ Եւ Լենինից ստացան ռազմական օգնություն։ Լուծելով իրենց հարցերը` թուրքերն իսկույն սառեցրեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հետագայում Թուրքիան շարժվեց «եվրաինտեգրման» ուղով եւ այդպիսով հասավ այնտեղ, որ հանգստի պայմաներ եւ բուժօգնություն առաջարկեց չեչեն գրոհայիններին։
Այդ ժամանակների մնացուկներ են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնցով Ռուսաստանն ու Թուրքիան ամրագրեցին սահմաններն ու Անդրկովկասում փոխադարձ շահերը, ընդ որում Ռուսաստանը Մոսկվայի պայմանագրում Թուրքիայի առջեւ պարտավորվեց ապահովել Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի համապատասխան կետերի ընդունումը։ Այդ պայմանագրերը գրեթե ցանկացած հայ քաղաքագետ հիստերիայով է հիշում` ավանդական աղոթքը սկսելով «Ռուսաստանի դավաճանության» մասին թեմայով։
Հետո ասեկոսեներ տարածվեցին, թե իբր Ռուսաստանը` իր դաշնակից Հայաստանի սահմանը Թուրքիայի կողմից բացելու լոբբինգ է անում ՝ Վրաստանով անցնող ճանապարհը համարելով ոչ անվտանգ, քանզի պատերազմը կարող է վերսկսվել։ Գյուլի Երեւան ժամանելու նախօրեին այդ ասեկոսեները հիմնավորվում էին ռուսական երկաթուղու դուստր կառույցի՝ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերության կողմից դեպի Կարս տանող երկաթուղային անցման շտապ վերականգնման աշխատանքների մասին տեղեկություններով։
Մեկ ամիս անց Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նկատեց. «Հայաստանը հսկայական դժվարություններ ունի արտաքին աշխարհի հետ շփման հարցում… Հայ ժողովրդի արմատական շահերը պահանջում են` որքան հնարավոր է արագ ապաշրջափակել այդ վիճակը»։
Անձամբ ինձ դժվար է դատել հայ ժողովրդի շահերի մասին. Հայաստանի ղեկավարները, որոնք ցանկացած քաղաքականություն հիմնավորելու համար հոլովում են այդ շահերը (ներառյալ հայկական զինուժը Կոսովո եւ Իրաք ուղարկելը), մինչ օրս չեն բարեհաճել ձեւակերպել, թե որոնք են հենց հայ ժողովրդի շահերը՝ ի տարբերություն, ասենք, անգլացիների կամ բենգալացիների»։
Ինչեւէ, Հայաստանի հետ կապված քաղաքական սյուժեի զարգացումը չէր կարող շրջանցել ղարաբաղյան կարգավորման թեման։ Եւ, արձանագրելով, որ Հայաստանի համար «աշխարհագրական եւ քաղաքական ելքերն իրոք շատ չեն», Ս. Լավրովը հայտարարեց. «Հենց որ ղարաբաղյան կարգավորումը վերածվի փաստի, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին կարգին կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ, բնականաբար՝ Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով… Մնացել են երկու-երեք չլուծված հարցեր… Նախ եւ առաջ խոսքը Լաչինի միջանցքին է վերաբերում»։
Հայաստանում դա հասկանալի ցնցում առաջացրեց։ Վերոհիշյալ` մասնագիտորեն հիստերիկ քաղաքագետները սովորության համաձայն անցան շահսեյ-վահսեյի` ողբալով այն մասին, որ Ռուսաստանը «դավաճանել է» Հայաստանին։ Դա հերիք չէ, թարսի պես, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան սկսեց պնդել, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացին պիտի նախորդի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։
Նկատենք, որ նշված քաղաքագետների հիստերիկությունը արտահայտվում է ամենեւին ոչ այն ենթադրությամբ, որ Ռուսաստանը որոշակի իրադրության պայմաններում կարող է նախընտրել Թուրքիայի հետ համագործությունը, այլ նրանով, որ իրենց հակառուսական ճիչերն անբովանդակ են եւ դեպի արեւմտյան աշխարհաքաղաքական ծուղակ են տանում։
Սակայն ոչ միայն իրենց, այլեւ յուրաքանչյուր հայի համար բոլորովին անընդունելի է հայկական քաղաքական կյանքը Անկարայի կամքից կախման մեջ դնելը։ Սերգեյ Լավրովը չի կարող դա չիմնալ։
Դրանից բացի, Լաչինի միջանցքով «ղարաբաղյան կարգավորման» սահմանափակումը նշանակում է մոտ ապագայում Ադրբեջանով շրջապատված Լեռնային Ղարաբաղի ակնհայտ կորուստ։ Սա իմաստազրկում է հանուն Ղարաբաղի հայ ժողովրդի զոհերին, իսկ հետագայում տանում է ամբողջ Հայաստանի կորստի, երբ Թուրքիան Ադրբեջանից կբաժանվի Նախիջեւանով` սոսկ մի քանի տասնյակ կիլոմետրերով։ Բացարձակապես իրավացի է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, երբ ասում է. «Ղարաբաղյան հարցը չի կարող կարգավորված լինել բանակցությունների միջոցով. եկեք նայենք իրականության աչքերին»։
Զուգահեռաբար, Հայաստանում թուրքական տնտեսական ներկայությունը կօգտագործվի հայկական պետականությունը կոռուպցիոն ճանապարհով խարխլելու եւ Հայաստանի տնտեսությունը թուրքական ապրանքների շուկայի կցորդը դարձնելու համար։ Չեմ բացառում, որ որոշ երեւանյան պաշտոնյաներ արդեն կանխավ ըմբոշխնում են դա։
Ի դեպ, շուկաների մասին։ Վերջերս այցելեցի ծավալներով խոշորագույն եւ տեսքից ողորմելի «Armenia EXPO» ամենամյա ցուցահանդեսը։ Սրահային օրիորդների հետ զրույցները ստանդարտ էին. «Ձեր ընկերությունը Հայաստանում որեւէ բան արտադրո՞ւմ է։ Ոչ, մենք ներկրողներ ենք»։ Բացառությունների թիվը տասնյակից չէր անցնում։ Այդ ֆոնի վրա հայկական ավերված տնտեսության վերելքի հույս ունենալն անհեթեթ է։
Նույնքան անհեթեթ է ակնկալել Թուրքիայի միջով դեպի Հայաստան ռուսական ռազմական տարանցման հուսալիությունը` նույնիսկ եթե Թուրքիան դուրս գա, կամ, որ ավելի հավանական է՝ նրան դուրս շպրտեն ՆԱՏՕ-ից։ Վրաստանով անցնող ճանապարհն իրականում շատ ավելի հուսալի է, քանի որ Վրաստանն այնքան է կախված Ռուսաստանից եւ Հայաստանից, որ չի կարող իրեն թույլ տալ չկատարել Մոսկվայի եւ Երեւանի կոշտ կերպով ձեւակերպված համատեղ պահանջը։ Կարճ ասած, այդ կախվածությունն արտահայտվում է պահանջների կատարմանը ռազմական ճանապարհով հասնելու հնարավորությամբ (ինչի վկայությունը վերջին ռազմարշավն էր իրենց հետ մրցույթի ելած փախչող վրացական կտրիճների դեմ), լեռներով պատսպարված եւ դեպի Բաթում ելք բացող հայաբնակ Ջավախքի հեշտությամբ անջատվելու հնարավորությամբ, Ռուսաստանում մեծաթիվ անօրեն բնակվող վրացիների առկայությամբ, որոնց Ռուսաստանը կարող է արտաքսել մշտական բնակության վայր, ինչպես եւ Ռուսաստանից Վրաստան կատարվող դրամափոխանցումներով, որոնք ցանկացած պահի կարելի է հեշտությամբ արգելել։
Այդ դեպքում ի՞նչ աշխարհաքաղաքական խնդիր կարող է լուծել ռուս-թուրքական հարաբերությունների իրական կամ պատրանքային ջերմացումը Հայաստանի հետ պայմանավորելը։
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարտավորեցնող ճանաչումը եւ այնտեղ զորախմբերի տեղակայումը Ռուսաստանի համար նշանակում են անավարտ թողնված ծրագրի խոցելիություն։ Օսիայի սակավաբնակ հարավը, փաստորեն՝ մի բուռ գյուղեր Մոսկվայի չափ տարածքի վրա, գնդակոծումներից ու դիվերսիաներից պաշտպանելն անհնար է։ Հարավային Օսիան ու Աբխազիան, ավաղ, անխուսափելիորեն «լինելու են ռազմական գրոհի մշտական սպառնալիքի տակ», քանի դեռ գոյություն ունի վրացական ինքնագիտակցությունը։ Իհարկե, Օսիայի հարավը կարող է դիտվել որպես ելք, եթե Մոսկվան ուսումնասիրում է դեպի Ցխինվալ երկաթուղի անցակացնելու տեխնիկապես գերդժվար ծրագիրը։ Բայց ելք դեպի ո՞ւր, եթե այնտեղ գրեթե անելիք չկա։ Եւ ինչի՞ համար, եթե կան երկաթուղիներ Աբխազիայով եւ Ապշերոնով, իսկ Անդրկովկասում ծրագրվում է Թուրքիայի հետ համատեղ ապահովվել «կայունություն եւ անվտանգություն»։
Վրաստանի հարձակումները Օսիայի հարավում անխուսափելի են եւ հարց են բարձրացնում այնտեղ ռուսական ներկայության գերխնդրի, այլ ոչ թե Հայաստան հասնող տարանցման կայունության մասին։ Ի՞նչ իմաստ կա այդ որոշակի խնդրի լուծման փոխարեն, որը գոյացել է ռուսաստանի խորապես գիտակցված գործողությունների արդյունքում, կոչ անել լուծելու էլ ավելի բարդ Ղարաբաղյան հարցը։ Թուրքիայի բարեհաճությունը վաստակելու եւ նրա միջոցով դեպի Հայաստան ճանապարհ բացելու համա՞ր։
Փոխարենը, Հայաստանի մասին ռուսաստանցի նախարարի արտահայտությունը Ռուսաստանի՝ Օսիայի հարավ դուրս գալու գերխնդրի իմաստով պարզաբանում է բոլոր հարցերը։ Այդ դեպքում Ռուսաստանի կողմից հայկական երկաթգծի վարձակալումը ներկայանում է որպես ռազմական արշավի եւ Կովկասի Գլխավոր լեռնաշղթայի միջով ծախսատար երկաթգծերի անցկացման տրամաբանական նախադրյալ։ Չէ՞ որ Ցխինվալից Ջավախք ուղիղ գծով ընդամենը 40 կիլոմետր է։
Առհասարակ, Վրաստանի, որպես լայնատարած երկրի մասին պատկերացումը՝ գրական ճաշակի յուրահատուկ արգասիք է։ Ըստ էության, Վրաստանը, դա Թիֆլիս–Փոթի երկաթգծի նեղլիկ օտարման գոտի է. 20-ական կիլոմետր յուրաքանչյուր կողմից։ Մնացածը՝ հայերի, աջարների, ադրբեջանցիների, քարթվելական մեկուսացված ենթաազգությունների բնակության վայրեր են։
Սրանից հետեւում է, որ նոր (լավ մոռացված հին) պայմաններում Թուրքիայի հետ Կարսի պայմանագրի վերակենդանացմանը, իսկ արդյունքում՝ Անդրկովկասը Իրանի հետ իսրայելա-ամերիկյան պատերազմից եւ առհասարակ՝ հարավից Ռուսաստանին ուղղված ամերիկյան սպառնալիքից մեկուսացնելուն ուղղված Ռուսաստանի մտադրությունը ենթադրում է Հայաստանի ղեկավարության արձագանքի երկու տարբերակ։
1) Կա’մ Հայաստանն ընդառաջ է գնում Ռուսաստանին՝ Ջավախքով Գորի բացելով լիովին սեփական եւ ուղիղ երկաթուղային միջանցք դեպի հյուսիս եւ Վրաստանի տեղում ստեղծելով Թիֆլիսյան եւ Քութայիսյան հանրապետություններ։ Եւ այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի բավարարվել իր տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ոտնձգություններից պաշտպանելու մասին Ռուսաստանի խոստումով, իսկ Սեւ ծովից կտրված Ադրբեջանը կհիշի, թե ինչպես է պետք փառաբանել Ռուսաստանի հետ բարեկամությունն ու գործակցությունը, եւ կհաստատի իր հավատարմությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։
2) Կամ Հայաստանի ղեկավարությունը գաղափարաբանորեն կմնա Արեւմուտքի ուղեծրում իր նամշած «կոմպլիմենտարությամբ», իսկ պարզ ասած՝ «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց» քաղաքականությամբ, եւ կշարունակի թուրքամետ-նատոյամետ ռեւերանսները։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է Ղարաբաղը տրամադրել Ադրբեջանին, իսկ այն ինչ կմնա Հայաստանից՝ թողնել Թուրքիայի կողմից աստիճանական կլանմանը, որը շահագրգռված է Արեւմուտքում «հայերի եղեռնի ճանաչման» արգելափակման հարցով։ Ընդ որում, ռուսական ռազմակայանները կպահպանվեն` երաշխավորելու համար ռուսաստանի վերահսկումը արդեն իսկ կատարված ենթակառուցվածքային ներդրումների նկատմամբ (էներգետիկա, կապ, երկաթուղի) եւ թուրքական նոր էքսցեսները կանխելու համար։
Այսպիսով, Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանի համար նշնակում է. ա) իրական քաղաքական այլընտրանքի առաջարկ, բ) առաջարկ` սահմանելու քաղաքական հավակնությունների առավելագույնն ու նվազագույնը, որոնց կարող է աջակցել Ռուսաստանը։ Առավելագույնը՝ շարժումն է դեպի Հյուսիս, ամրապնդելով Արցախի (Ղարաբաղի) նկատմամբ տիրապետությունը Արեւելքում եւ տնտեսական հաղողությունների ամուր հեռանկար։ Իսկ նվազագույնը՝ շարժումն է դեպի Արեւմուտք՝ Հյուսիսի, Արեւելքի եւ Հարավի կորուստով, բայց ֆիզիկական գոյատեւումը անորոշ եւ երերուն ապագայում երկարաձգելով։
«Առավելագույնի» հունում են նաեւ Վրաստանի դաշնայնացման ուրվագծերը։ Չէ՞ որ այդ դաշնայնացման առաջին քայլը այս դեպքում էլ ներպարփակ եւ լեռներով շրջակալված Ջավախքի ազատագրումն է։ Դրան կարող է հետեւել նրանից Արեւմուտք գտնվող Աջարիան, որը կարող է Սեւ ծովում հայկական գլխավոր նավահանգիստ եւ զբոսաշրջային անկլավ դառնալ։ Ինչպես եւ Վրաստանի արեւելքում ադրբեջանաբնակ շրջանները, եթե դրանք Բաքվի համար կլինեն փոխհատուցում` Ղարաբաղից հրաժարվելու դիմաց։ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Վրաստանին վերաբերող նմանօրինակ ցանկությունների մասին ռուսական ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունները վկայում են, որ այս ուրվագծերը կարող են, ինչպես ասում են դիվանագետները, «բանակցությունների առարկա» լինել։
Այնպես որ, հարցը հանգչում է հայ ղեկավարության՝ Ռուսաստանի հետ ձեռք ձեռքի տված գործելու պատրաստակամությանը, որ համաձայնեցնված է «առավելագույնի» հեռանկարների հետ։ Հնարավոր է, որ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանի այցելությունը Թբիլիսի եւ Հայաստանից՝ Ջավախքով դեպի Բաթումի ավտոմայրուղու կառուցման մասին այնտեղ կայացրած համաձայնությունը մի շարժ է ճիշտ ուղղությամբ։
3 մեկնաբանություն
Просто брать пример с турции
Россия продаст турции 80 противотанковых систем Kornet Е (AT-14 по терминологии НАТО). Сумма контракта, подписанного в конце августа, составляет $70 млн. Все системы должны будут поставлены в 2009 году. Об этом заявил источник в компании «Рособоронэкспорт», сообщает Defense News.
В январе 2007 года турция уже закупила у России 80 противотанковых ракет среднего радиуса действия, 800 ракет «земля-воздух» с технической документацией.
Kornet Е имеет полуавтоматическую лазерную наводку, и может поражать цель на расстоянии 5500 метров днем и 3000 метров ночью.
SOS !!!
…….. Согласно ряду сообщений, азербайджан в России закупил высокоточный оперативно-тактический ракетный комплекс
9К79 “Точка-У” с дальностью действия 120 км. После поставок из Украины 12 реактивных систем залпового огня “Смерч” калибра 300 мм (площадь поражения 60 гектаров, дальность полета реактивного снаряда 70-90 км!!!!) на вооружении азербайджанской армии это уже второй комплекс, обладающий значительными поражающими возможностями и дальностью действия.
(Армении нужно вооружатся, вооружатся и еще раз вооружатся, а что мы делаем не известно. Для усиления Армии ничего не надо жалеет. Безопасность стоит дорого……. но она того стоит.)
? ? ?