Nov 03 2008
Թուրքիան իր թեզերն այս «գրքով» է բացատրելու
Տպել այս հոդվածը«Զաման», 16 հոկտեմբերի 2008
Աղբյուրը` (www.zaman.com.tr)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Թուրքիան պատրաստվում է ողջ աշխարհին ներկայացնել 9 տարբեր լեզուներով հրատարակված «Թուրքիա-2008» գրքույկը, որտեղ ներառված են 1915-ի իրադարձությունների առնչությամբ հայկական պնդումներին պատասխաններն ու PKK-ի «այլանդակ դեմքը»:
Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Սալիհ Մելեքն այդ առումով նշել է. «Թուրքիայում չկա այսքան բովանդակալից մեկ այլ գիրք, որը երկրին առնչվող ամեն հարց ընդգրկի իր մեջ` հատկապես իսպաներեն եւ չինարեն լեզուներով»:
«Անատոլու» գործակալության հարցին ի պատասխան, Մելեքը հայտնել է, որ ամեն տարի ավանդաբար արդիականացվող «Թուրքիա» տարեգիրքը այս տարի հրատարակվում է կարեւոր լրացումներով:
Խոսելով 1915-ին առնչվող հայկական պնդումների դեմ Թուրքիայի պատասխանները տարեգրքում ընդգրկելու մասին, Մելեքին ընդգծել է, որ համապատասխան տեքստը պատրաստվել է արտգործնախարարության եւ շահագրգիռ հաստատությունների հսկողության ներքո` ինչը հիմնավորված է վավերագրերով եւ գիտական փաստարկներով:
«Թուրքիան այս հարցում իր արդարացիությունը բացատրելու կարիք ունի», – նշում է Մելեքը: Այդ իսկ պատճառով, տարեգրքում 9 լեզուներով ընդգրկեցինք այն տեքստը, որը երեւան է հանում Թուրքիայի արդարացիությունը 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների հարցում, որպեսզի աշխարհում բոլորը տեղեկանան մեր երկրի իրավացիության մասին եւ սովորեն»:
Իրազեկվելու են նաեւ չինացիները
Մելեքը հայտնում է, որ օրերս վերստին ակտիվացած ահաբեկչական PKK-ի վերաբերյալ տարեգրքում տեղ գտած հատվածը, որը ներկայացվել էր նաեւ անցյալ տարվա հրատարակությունում, բացահայտում է կազմակերպության «այլանդակ դեմքը», ապա եւ շարունակում է. «Ահաբեկչությունը սոսկ Թուրքիայի խնդիրը չէ, այլ ողջ աշխարհի խնդիրն է: PKK-ն ահաբեկչական գործողությունների է դիմում անմեղ մարդկանց եւ մեր երկրի դեմ: Մենք փորձում ենք 9 լեզվով ողջ աշխարհին բացատրել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, սպանում է անմեղ մարդկանց»:
Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Մելեքը հայտնում է, որ մինչ այդ` թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, ռուսերեն եւ ճապոներեն հրատարակվող տարեգիրքն այս տարի նաեւ իսպաներեն եւ չինարեն է հրատարակվում, ինչն ուշագրավ նորություն է:
Մելեքը նշում է. «Թուրքիայում չկա մեկ այլ գիրք, ինչպիսին տարեգիրքն է, որ հանգամանորեն ներառի երկրին վերաբերող բոլոր հարցերը` հատկապես իսպաներեն եւ չինարեն լեզուներով: Հաջորդ տարի մտադիր ենք տարեգիրքը նաեւ պորտուգալերեն հրատարակել, որովհետեւ պորտուգալերեն է բազմաթիվ երկրների լեզուն` ինչպես Լատինական Ամերիկայում, այնպես էլ Աֆրիկայում»:
Օտարները դա ուսուցանում են որպես դասագիրք
Ըստ Մելեքի, 2001թ-ին. Գերմանիայում տարեգիրքը «Ճանաչողության լավագույն ձեռնարկ» է համարվել: Այն ողջ աշխարհով տարածվում է Թուրքիայի արտգործնախարարության, արտերկրներում Թուրքիայի մամուլի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային ֆորումների միջոցով: Սալիհ Մելեքը տեղեկացնում է, որ «Միաժամանակ անգլերեն եւ մյուս 8 լեզուներով պատրաստվում է տարեգրքի տեսասկավառակը (CD), որը նույնպես բաժանվելու է հետաքրքրվողներին: Տարեգրքի օտար լեզուներով հրատարակությունն իրականացվում է օտարերկրացի մասնագետների վերահսկողությամբ»:
Սալիհ Մելեքը, նշելով նախորդ տարիներին արտասահմանում տարեգրքից ստացած շատ դրական արձագանքների մասին, ավելացնում է. «Նույնիսկ որոշ երկրներում տարեգիրքը ուսուցանում են որպես դասագիրք: Ամերիկայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի նման երկրները հրատարակման արտոնություն ստանալու խնդրանքով դիմում են մեզ, եւ երբ մենք այդ արտոնությունը տալիս ենք, նրանք տարեգիրքը դասավանդում են իրենց համալսարաններում: Ավելին, մեր երկրում որոշ դպրոցներ տարեգիրքը օգտագործում են իբրեւ օժանդակ դասագիրք»:
Մելեքը հայտնում է, որ «Թուրքիա-2008» տարեգիրքը կարեւոր սկզբնաղբյուր է այն բոլոր օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են ճանաչել Թուրքիան եւ տարեգիրքը նրանց հասանելի է նաեւ ինտերնետի միջոցով:
Հայկական անհիմն պնդումներ
«Ճանաչողություն» հիմնադրամի աջակցությամբ, վարչապետի աշխատակազմին առընթեր` Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության գլխավոր վարչության վերահսկողությամբ, հասարակական բազմաթիվ կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկությունների նպաստներով վերահրատարակված տարեգիրքը հագեցած է Թուրքիայի գրեթե բոլոր ոլորտներին՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական կառուցվածքին, պատմությանը, բնական հարստություններին, առեւտրին եւ արվեստին առնչվող տեղեկատվական բնույթի 7 հոդվածներով:
Նաեւ նկարներով զարդարված «Թուրքիա-2008» տարեգիրքը հրատարակվել է թուրքերեն` 4 հազար 500, անգլերեն` 13 հազար 500, ֆրանսերեն` 3 հազար, գերմաներեն` 3 հազար, ռուսերեն` 2 հազար, ճապոներեն` 3 հազար, իսպաներեն` 2 հազար 500 եւ չինարեն` 3 հազար օրինակներով, ընդհանուր տպաքանակը 38 հազար է: Միաժամանակ պատրաստվել է տարեգրքի տեսասկավառակը (CD) 9 լեզուներով` 4 հազար, իսկ առանձին միայն անգլերենով՝ 500 հատ:
Տարեգրքի «Հայկական անհիմն պնդումներ» բաժնում նշվում է, որ Անատոլիայի տարածքում թուրքերն ու հայերն ավելի քան ութ հարյուրամյակ խաղաղ գոյակցել են, «հայերը, որպես Օսմանյան Կայսրության արտոնյալ հպատակ տարածվել են երկրով մեկ»:
Վերոհիշյալ բաժնում ընդգծվել է նաեւ այն, որ «հայերը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբելով` համատարած կոտորածի են ենթարկել թուրքերին եւ մյուս մահմեդականներին, ռուսների առաջխաղացումը դյուրացնելու համար հարձակումներ են գործել օսմանյան զորքերի վրա` կտրելով նրանց մատակարարման ճանապարհները, կազմակերպել են դիվերսիաներ հեռագրագծերի եւ երկաթուղիների դեմ»:
Տարեգրքում նշվում է «սեփական կառավարության դեմ հայ գրոհայինների զինվելու հանգամանքը, ընդգծելով, որ նրանք տեղահանության են ենթարկվել զինված գործունեության համար, այլ ոչ թե ռասսայական տարբերության, էթնիկ պատկանելիության կամ դավանանքի պատճառով»: «Օսմանյան պետությունն ընդամենը ռազմական գործողությունների թատերաբեմից դուրս է բերել այն խմբավորումներին, որոնք ընդվզում էին երկրի զինված ուժերի դեմ, լրտեսությամբ էին զբաղվում եւ դավաճանում էին», – շարունակվում է տարեգրքում: Այստեղ ներկայացված են համանման գործունեության համար պատժի մասին օսմանյան օրենքներն ու ընդունված կանոնադրությունները:
Տարեգիրքը պատմում է, որ պատերազմի հետեւանքով առաջացած դժվարություններ կրել է Անատոլիայի ողջ բնակչությունը, հակառակ դրան, 1973-1986 թթ. հայ ահաբեկչական տարբեր կազմակերպություններ սպանել են 58 թուրքի՝ 34-ը դիվանագետ, 16 օտարերկրացու, հարյուրավորներին՝ վիրավորել, իսկ «հայկական պնդումները նույնիսկ չեն համապատասխանում ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի` կատարված հանցանքը ապացուցելու նվազագույն չափանիշներին», եւ Թուրքիան խրախուսում է պատմաբանների եւ մասնագետների կողմից հարցի ուսումնասիրությունը:
Տարեգրքի «Հայկական անհիմն պնդումներ» բաժնում տեղադրված է նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնական զեկուցագիրը, ինչպես նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զոհը դարձած թուրքերի, ապա եւ սպանված թուրք դիվանագետների լուսանկարները:
PKK-ն ահաբեկչական կազմակերպություն
Տարեգրքի «Ահաբեկչական գործողություններ ընդդեմ երկրի միասնականության» բաժնում նշված է, որ Թուրքիան տարիներ շարունակ ենթարկվել է ահաբեկչական PKK/Kongra-Gel կազմակերպության սպառնալիքներին, բայց եւ այնպես հաջողության է հասել կազմակերպության դեմ մղվող զինված պայքարում:
«Պետությունը,- նշում է տարեգիրքը,- ահաբեկչության դեմ պայքարելիս հետամուտ է եղել, որ անվտանգության ուժերի պայքարն ընթանա ժողովրդավարության սկզբունքների ու իրավունքի նորմերի շրջանակներում, և որ շրջանի խաղաղ բնակչությունը զանազանվի ահաբեկիչներից, որպեսզի անմեղ քաղաքացիները չտուժեն: Խաղաղ բնակիչներին ահաբեկիչներից զանազանելու վառ ապացույցն այն է, որ խաղաղ բնակչությունը ոչ մի կորուստ չի կրել թուրքական զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում»: Տարեգրքում միաժամանակ ընդգծվում է, որ վերջին շրջանում ահաբեկչական կազմակերպությունը նորից սկսել է պայթուցիկ նյութերով կամ ականապատելով ավերել հասարակական շինությունները` թերեւս հերթական անգամ ցույց տալով ահաբեկչության այլանդակ դեմքը:
8 մեկնաբանություն
Մեր կառավարությունը պատասխան քայլեր չի նախատեսում?
Ողջ աշխարհով այսպիսի ապատեղեկատվության տարածումը մեր վրա թանկ կնստի …
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը հանգեցրեց թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Գործընթացի կասեցումը թուրքական պետության համար դարձավ հրամայական: Սկսած 2001-ի սկզբներից պետական առաջադրանքով ստեղծվեցին «Հայկական հարցի»` այսպես կոչված բազմակողմանի ուսումնասիրության «գիտական» ինստիտուտները, «ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» համակարգման կառավարական խորհուրդները, ինչպես նաեւ համանուն հասարակա-քաղաքական միությունները, որոնց սերտ համագործակցությունը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի եւ վերջինիս վերահսկողության ներքո երկրում ընդհատակյա գործունեություն ծավալող կիսապաշտոնական կառույցների հետ` կասկած չի հարուցում:
Ի դեպ, ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը պետական այդ նույն առաջադրանքով, գլխավոր զբաղմունք էր դարձել ինչպես Թուրքական պատմական ընկերության, այնպես էլ բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների՝ մասնավորապես Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի համար, ընդ որում` նախքան վերոհիշյալ միությունների ստեղծումը: Սակայն հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը Թուրքիայի ճանաչմանը նպաստելուն կոչված տարեգրքում նոր երեւույթ է, ինչը, թերեւս, Անկարայում բացատրվում է նշված «գիտական» ինստիտուտների, պետական կառույցների, հասարակա-քաղաքական միությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության անարդյունավետությամբ: Մինչդեռ, խնդիրն այդ գործունեությունը չէ, ոչ էլ դրա արդյունավետությունը, այլ` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անդառնալիությունը եւ թուրքական ժխտողականության դիրքերի հենց այդ անդառնալիությամբ պայմանավորված սպառումը:
Օգտվելով առիթից, նշենք, որ «Թուրքիա-2008» տարեգիրքը հրատարակող Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության գլխավոր վարչությունը գործում է վարչապետի աշխատակազմին առընթեր:
Այս հակահայկական գրքի հրատարակությունը գալիս է մեկ անգամ ևս փաստելու Թուրքիայի անփոփոխ թշնամական քաղաքականությունը Հայաստանի և հայության դեմ՝ ջարդուփշուր անելով «հայ-թուրքական մոտալուտ հաշտեցման» վտանգավոր այն պատրանքները, որոնք առատորեն ծիլեր են տվել Հայաստանի քաղաքական վերնախավի շրջանակներում։
«Հայոց Աշխարհ»-ը, հիմնվելով Արտմամուլի վրա, հրապարակել է հետեւյալ հոդվածը.
Porcum em indz patkeracnel ayn mardu derum vor@, cankanalov gaxapar kazmel hay-turcakan haraberutyan(hakamartutyan) masin ,@ntercum e verohishyal apatexekatvutyan paylun orinak@. Inch kmtacey es hayeri masin – Nax kporcey miyevnuyn harcin veraberox hayeri koxmic hratarakvac grakanutyun kardal im mayreni lezvov………………. ????????????? Chgtnelov aydpisi grakanutyun `es im shrjapatum ktaracey verohishyal temayin veraberox ayn texekutyun@ vorin texekacel em <> grkuyk@ @ntercelov…………APRI TURCAKAN LOBBIN SHAT LAB E ASHXATUM…….
Հայ-թուրքական մոտալուտ հաշտեցման» պատրանքները սին են
Թուրքիան պատրաստվում է ողջ աշխարհին ներկայացնել 9 լեզվով հրատարակված «Թուրքիա-2008» գրքույկը, որում ներառված են 1915-ի իրադարձությունների առնչությամբ հայկական պնդումների պատասխանները, ինչպես նաեւ Քրդական բանվորական կուսակցության (PKK) «այլանդակ դեմքը»:
Այս գրքույկի առնչությամբ «Արարատ» ռազմավարական կենտրոնի կայքէջում տեղադրված հոդվածում մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես են թուրքական իշխանությունները մեծ նշանակություն տալիս քարոզչությանը, որը միտված Թուրքիայի նկատմամբ աշխարհում ձեւավորված ստերեոտիպերը քանդելուն: Եվ, իհարկե, դա արվում է ստի եւ կեղծիքի վրա հիմնված տեղեկատվության միջոցով:
«Թուրքիայում չկա այսքան բովանդակալից մեկ այլ գիրք, որը երկրին առնչվող ամեն հարց ընդգրկի իր մեջ` հատկապես իսպաներեն եւ չինարեն լեզուներով»,- գրքույկի մասին նշել է վարչապետի աշխատակազմին առընթեր մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Սալիհ Մելեքը: Նա հայտնել է, որ ամեն տարի ավանդաբար արդիականացվող «Թուրքիա» տարեգիրքը այս տարի հրատարակվում է կարեւոր լրացումներով:
Խոսելով 1915-ին առնչվող հայկական պնդումների դեմ Թուրքիայի պատասխանները տարեգրքում ընդգրկելու մասին` Մելեքն ընդգծել է, որ համապատասխան տեքստը պատրաստվել է արտգործնախարարության եւ շահագրգիռ հաստատությունների հսկողության ներքո եւ հիմնավորված է վավերագրերով ու գիտական փաստարկներով:
«Թուրքիան այս հարցում իր արդարացիությունը բացատրելու կարիք ունի, – նշում է Մելեքը, – այդ իսկ պատճառով տարեգրքում 9 լեզվով ընդգրկեցինք այն տեքստը, որը երեւան է հանում Թուրքիայի արդարացիությունը 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների հարցում, որպեսզի աշխարհում բոլորը տեղեկանան մեր երկրի իրավացիության մասին եւ սովորեն»:
Ի դեպ, օտարները այդ գրքույկն ուսուցանում են որպես դասագիրք, եւ, Մելեքի խոսքով, 2001թ. Գերմանիայում տարեգիրքը «Ճանաչողության լավագույն ձեռնարկ» է համարվել: Այն ողջ աշխարհով տարածվում է Թուրքիայի արտգործնախարարության, այլ երկրներում Թուրքիայի մամուլի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային ֆորումների միջոցով: Սալիհ Մելեքը տեղեկացնում է, որ պատրաստվում է նաեւ անգլերեն ու եւս 8 լեզվով տարեգրքի տեսասկավառակը, որը նույնպես բաժանվելու է հետաքրքրվողներին:
Նա հպարտությամբ խոսել է նախորդ տարիներին արտասահմանում տարեգրքից ստացած շատ դրական արձագանքների մասին: Նրա խոսքով` որոշ երկրներում տարեգիրքը ուսուցանում են որպես դասագիրք: Ամերիկայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի նման երկրները հրատարակման արտոնություն ստանալու խնդրանքով դիմում են թուրքերին արտոնություն ստանալու համար, որից հետո տարեգիրքը դասավանդում են իրենց համալսարաններում:
Տարեգրքի «Հայկական անհիմն պնդումներ» բաժնում նշվում է, որ Անատոլիայի տարածքում թուրքերն ու հայերն ավելի քան ութ հարյուրամյակ խաղաղ գոյակցել են, «հայերը, որպես Օսմանյան կայսրության արտոնյալ հպատակ, տարածվել են երկրով մեկ»:
Վերոհիշյալ բաժնում ընդգծվել է նաեւ այն, որ «հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբելով` համատարած կոտորածի են ենթարկել թուրքերին եւ մյուս մահմեդականներին, ռուսների առաջխաղացումը դյուրացնելու համար հարձակումներ են գործել օսմանյան զորքերի վրա` կտրելով նրանց մատակարարման ճանապարհները, կազմակերպել են դիվերսիաներ հեռագրագծերի եւ երկաթուղիների դեմ»:
Նշվում է նաեւ «սեփական կառավարության դեմ հայ գրոհայինների զինվելու հանգամանքը»` ընդգծելով, որ նրանք տեղահանության են ենթարկվել զինված գործունեության համար, այլ ոչ թե ռասսայական տարբերության, էթնիկ պատկանելության կամ դավանանքի պատճառով:
«Օսմանյան պետությունն ընդամենը ռազմական գործողությունների թատերաբեմից դուրս է բերել այն խմբավորումներին, որոնք ընդվզում էին երկրի զինված ուժերի դեմ, լրտեսությամբ էին զբաղվում եւ դավաճանում էին»,- նշված է գրքույկում: Տարեգիրքը պատմում է, որ պատերազմի հետեւանքով առաջացած դժվարություններ կրել է Անատոլիայի ողջ բնակչությունը: Հակառակ դրան` 1973-1986 թթ. հայ ահաբեկչական տարբեր կազմակերպություններ սպանել են 58 թուրքի` 34-ը դիվանագետ, 16 օտարերկրացու, հարյուրավորներին վիրավորել են, իսկ «հայկական պնդումները նույնիսկ չեն համապատասխանում ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի` կատարված հանցանքը ապացուցելու նվազագույն չափանիշներին»:
Այս նյութի վերաբերյալ կայքէջում ներկայացված է նաեւ «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը հանգեցրեց թուրքական ժխտողականության դիրքերի սպառմանը: Գործընթացի կասեցումը թուրքական պետության համար դարձավ հրամայական:
Սկսած 2001-ի սկզբներից` պետական առաջադրանքով ստեղծվեցին «Հայկական հարցի»` այսպես կոչված բազմակողմանի ուսումնասիրության «գիտական» ինստիտուտները, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» համակարգման կառավարական խորհուրդները, ինչպես նաեւ համանուն հասարակա-քաղաքական միությունները, որոնց սերտ համագործակցությունը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի եւ վերջինիս վերահսկողության ներքո երկրում ընդհատակյա գործունեություն ծավալող կիսապաշտոնական կառույցների հետ կասկած չի հարուցում:
Առիթից օգտվելով` «Արարատ» ՌԿ-ը իր մեկնաբանության մեջ նշում է, որ «այս հակահայկական գրքի հրատարակությունը գալիս է մեկ անգամ ևս փաստելու Թուրքիայի անփոփոխ թշնամական քաղաքականությունը Հայաստանի և հայության դեմ` ջարդուփշուր անելով «հայ-թուրքական մոտալուտ հաշտեցման» վտանգավոր այն պատրանքները, որոնք առատորեն ծիլեր են տվել Հայաստանի քաղաքական վերնախավի շրջանակներում:
Գրքույկի վերաբերյալ ավելի մանրամասները կարող եք կարդալ «Արարատ» ռազմավարական կենտրոնի կայք-էջում. Էլեկտրոնային հասցեն` http://www.ararat-center.org:
Я НЕМНОГО ОТОШЕЛ ОТ ТЕМЫ,
но думаю что “мкан шерн джахацин огут э”
Сгнивающая Европа заигривает с турцией, ошибочно пологая, что с ее помощью он сохранит или усилит свое влияние как на Кавказе, так и в Средней Азии. Поэтому он пролоббрует например возвращение месхетинцов в Джавахк и так далее. То что задумал сделать Европа с помощю турции, это не выполнима, потому что если турки будут усилится, то они спокйно, игнарируя европейские интересы продвинут свои. Европа наверное забыла, что Византийскую империю турция проглотила таким способом. А если европейци не одумаются, то непременно придет и их очередь.
Не хочу выглядеть суеверним, но когда читаешь предсказание Ванги, многое станет ясным. Там например говорится,что 2040 году в Европе станут править мусульмане. Интересно, а какой будет национальность этех мусульманам……………
«հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբելով` համատարած կոտորածի են ենթարկել թուրքերին եւ մյուս մահմեդականներին, ռուսների առաջխաղացումը դյուրացնելու համար հարձակումներ են գործել օսմանյան զորքերի վրա` կտրելով նրանց մատակարարման ճանապարհները, կազմակերպել են դիվերսիաներ հեռագրագծերի եւ երկաթուղիների դեմ»:
Ах-х-х, ерани те да ирок айдпес линер, hима менк hастат айс покр тарацки похарен, кунеаинк арнвазн 170.000 каракуси километр тарацк.
… [Trackback]…
[…] There you will find 74020 more Infos: artmamul.ararat-center.org/?p=97 […]…