Nov 20 2008
Թուրքիայի պաշտպանության նախարարն անգիտակցաբար խոստովանել է Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի մեղավորությունը
«Յու Էս Էյ Արմենիան Լայֆ», 14 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (USA Armenian Life Magazine)
Աբո Ջաբարյան, գլխավոր հրատարակիչ, գլխավոր խմբագիր
(Appo Jabarian, Executive Publisher and Managing Editor)
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեքդի Գյոնուլը նոյեմբերի 10-ին Բրյուսելում հանդես է եկել հայերի և հույների մասին սկանդալային հայտարարությամբ: Նա ասել է. «Եթե հույները շարունակեին ապրել Էգեյան ծովի ավազանում, իսկ հայերը` Թուրքիայի շատ մասերում, ապա արդյո՞ք կլիներ ներկայիս ազգային պետությունը… Չգիտեմ, ինչպես ներկայացնել ձեզ այդ փոխանակման կարևորությունը: Սակայն, եթե դուք նայեք, թե ինչպիսին էր հնում հավասարակշռությունը, այդ կարևորությունը միանգամայն պարզ կդառնա»: