Արխիվ`Մայիս, 2009

May 27 2009

Ի՞նչ է Ադրբեջանը Թուրքիայի համար

«Թդեյս Զաման», 22 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Today’s Zaman
Մյումթազեր Թյուրքյոնե (Mümtaz’er Türköne)

Սա նույնն է, թե Մեջնունին հարցնեն Լեյլայի մասին: Ադրբեջանի հանդեպ սերն այնքան բնական ու խորն է Թուրքիայում, որ յուրաքանչյուր մարդ խիստ կզարմանա, երբ նման հարց տրվի: Ինչպես օդը, որ շնչում ես, հնարավոր չէ բացատրել սիրո պատճառները:
Շարունակությունը »

Comments Off on Ի՞նչ է Ադրբեջանը Թուրքիայի համար

May 27 2009

Վարչապետ Էրդողանը վերջապես ընդունում է, որ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացրել

«Կալիֆոռնիա Կուրիեր», 28 մայիսի 2009թ.
Աղբյուրը` The California Courier
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ
(Harut Sassounian, Publisher, The California Courier)

Իր խիզախ հայտարարության մեջ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ընդունեց, որ անցյալ դարում տասնյակ հազարավոր էթնիկ հույների արտաքսումը Թուրքիայից «ֆաշիստական գործողություն է», հաղորդել է Ռոյթերս գործակալությունը:
Շարունակությունը »

Մեկնաբանություններ 3

May 25 2009

ՖՀԿՀԽ-Ֆրանսիա. Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությունն անընդունելի է

ՖՀԿՀԽ-Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ, Փարիզ, 7 մայիսի 2009թ.
Աղբյուրը` CCAF- Conseil de Coordination des organisations Arméniennes de France

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ-CCAF) անդամ միություններն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության առթիվ, որ կազմվել է սոսկ որպես ձև, բավական ուշ ժամի` ապրիլի 22-ի երեկոյան:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2,759

May 20 2009

Թուրքիան փորձում է մեղմել ադրբեջանցիների անհանգստությունը` Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների առնչությամբ

«Ռոյթերս», 13 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Աֆեթ Մեհթիևա (Afet Mehtiyeva)

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը խոստացավ մահմեդական դաշնակից Ադրբեջանին, որ Անկարան չի բացի Հայաստանի հետ իր սահմանը, մինչև Հայաստանը չդադարեցնի իր ազդեցիկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղի անկլավի համար վեճում:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

May 08 2009

Նալբանդյանը փակում է մամուլի բերանը

«Ասպարեզ», 6 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Asbarez.com
Արա Խաչատուրյան (Ara Khachatourian)

Իմ գործընկեր Խաչիկ Մուրադյանը, «Արմենիան Ուիքլի»-ի խմբագիրը, չորեքշաբթի օրը հաղորդեց, թե արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հարցազրույց անցկացնելու խնդրանքները, մինչ նա Վաշինգտոնում էր` մերժվել են:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

May 06 2009

Հայաստանի վիշտը

«Ֆայնենշլ Թայմզ», 26 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` Financial Times

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի միջև «ճանապարհային քարտեզի» շուրջ ձեռք բերված համաձայնությունը շատ լավ նորություն է: Նրանց պատմական թշնամանքը` սկսած փլուզվող Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի սպանդից և զանգվածային տեղահանումից, ապակայունացրել է տարածաշրջանը, թունավորել ներքին քաղաքականությունը, մեկուսացրել և աղքատության մատնել Հայաստանը և ստվերել Եվրոպայի ու Ամերիկայի հետ Թուրքիայի հարաբերությունները: Այսօր վերքերն ապաքինել սկսելու հնարավորություն կա:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 3

May 05 2009

Հետազոտական կենտրոնի զեկույցը Հայաստանի մասին. ինչի համար վճարում ես, այն էլ ստանում ես

«Կալիֆոռնիա Կուրիեր», 23 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը` The California Courier
Հարութ Սասունյան (Harut Sassounian)

Վաշինգտոնյան որոշ իշխանամետ հետազոտական կենտրոններ, ինչպես, օրինակ, Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը, Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը, Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամը, Բրուքինգս հաստատությունը, Հերիթիջ հիմնադրամը, Արտաքին հարաբերությունների խորհուրդը և Ամերիքն էնթրփրայզ ինստիտուտը վերջերս հատուկ թուրքամետ զեկույցներ են հրապարակել, որոնց նպատակն է ազդել ԱՄՆ քաղաքականություն ձևավորողների վրա` հօգուտ Թուրքիայի:
Շարունակությունը »

Մեկնաբանություններ 3