Արխիվ`Հուլիս, 2009

Jul 30 2009

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը. նրանց պապերից եկած երազանքները

«Էկոնոմիստ», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Economist

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Թուրքիայի ճարպիկ արտգործնախարարն ամեն հարցում հետամուտ է նուրբ դիվանագիտության

Երբ անցյալ ամիս հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրության վիճահարույց արդյունքները, Թուրքիան առաջին երկրներից էր, որ շնորհավորեց Մահմուդ Ահմադինեջադին: Հաշվի առնելով փողոց դուրս եկած բողոքարար իրանցիների նկատմամբ կիրառված բռնաճնշումները (և մահվան դեպքերը)` Թուրքիայի այս քայլը զարմացրեց եվրոպացիներին ու ամերիկացիներին: Այն նույնիսկ վեր հանեց այն հին ու ծեծված հարցը, թե արդյո՞ք Թուրքիան երես է թեքում Արևմուտքից:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 5

Jul 27 2009

Վրաստանը Բայդենից զենք և դիտորդներ կխնդրի

«Ասոշիեյթիդ պրես», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Associated Press
Դուգլաս Բըրչ (Douglas Birch)

Հինգշաբթի օրը Վրաստանի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից խնդրել է ամերիկյան ժամանակակից սպառազինություն, ռազմական օգնություն, ինչպես նաև անզեն դիտորդներ` Մոսկվայի աջակցությամբ Վրաստանից անջատված շրջանների սահմանների երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու նպատակով, տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

Jul 24 2009

Կիպրոսը շարունակելու է խոչընդոտել Թուրքիա-ԵՄ էներգետիկ համագործակցությունը

«Սայփրս Ուիքլի», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը՝ cyprusweekly.com

Նիկոսիա. Երկուշաբթի օրը Կիպրոսը հայտարարել է, որ շարունակելու է խոչընդոտել Թուրքիային` Եվրամիության հետ էներգետիկ համագործակցություն սկսելու հարցում. Կիպրոսը մեղադրում է իր հարևանին` նավթի շահագործման շուրջ կղզու հետ ունեցած վեճում նրա «անհաշտ» կեցվածքի համար:
Շարունակությունը »

Մեկնաբանություններ 3

Jul 23 2009

Հայաստանի արտգործնախարարը վանում է իր հրաժարականի մասին կոչերը

«Յուրեյժանեթ», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Eurasianet

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մերժում է իր հրաժարականը պահանջող կոչերը` կապված վերջերս շրջանառվող այն մեղադրանքների հետ, թե նա ծանրակշիռ զիջումներ է արել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ ընթացող բանակցություններում:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 4

Jul 23 2009

Այս տարի Հայաստանը զինուժ կուղարկի Աֆղանստան

«Ասոշիէյթիդ Պրես», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Associated Press

Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունը մինչև տարեվերջ զորք կուղարկի Աֆղանստան:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 3

Jul 21 2009

Չինաստանի պատասխանը Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի

«Կալիֆորնիա Կուրիեր», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` California Courier
Հարութ Սասունյան, հրատարակիչ (Harut Sassounian, Publisher)

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը
“Ararat” Center’s Commentary
Комментарий Центра Стратегических исследований “Арарат”

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանն, կարծես, ցեղասպանություն գործելու մեջ զանազան երկրների պարբերաբար մեղադրելու վատ սովորություն է ձեռք բերել: Այդպես վարվելով` Թուրքիայի առաջնորդն անփութորեն նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային լրատվամիջոցների համար` բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 10

Jul 18 2009

Չինաստանը պահանջում է Թուրքիայից ետ վերցնել «ցեղասպանություն» բնորոշումը

«ԲիԲիՍի Նյուզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` (BBC News )

Չինաստանը պահանջել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրաժարվել իր այն մեղադրանքից, թե Պեկինը ցեղասպանություն է իրականացրել ույղուրների նկատմամբ։

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 4

Jul 17 2009

Աֆղանցի նոր թալիբները վարում են իսկական պարտիզանական պատերազմ

«Լը Մոնդ», 6-ը մայիսի 2009թ.
Աղբյուրը` (Le Monde)
Անտոնիո Ժիուստոզի (Antonio Giustozzi), Լոնդոնի Տնտեսագիտական և քաղաքագիտական գիտությունների դպրոցի հետազոտող

Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանի (London School of Economics) հետազոտող Անտոնիո Ժիուստոզին թալիբների հարցով զբաղվող` աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկն է: «Ղուրան, կալաշնիկով և լափթոփ: Նոր թալիբների ապստամբությունն Աֆղանստանում» աշխատության հեղինակ այս դասախոսը, որն իր կյանքը բաժանել է Լոնդոնի և Աֆղանստանի միջև, հյուրընկալվեց Քաբուլում տեղակայված Լը Մոնդի գրասենյակում և նկարագրեց նոր սերնդի իսլամիստ ապստամբների դիմանկարը:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

Jul 15 2009

Ադրբեջանի նախագահը դեմ է Ղարաբաղի անկախությանը

«Ռոյթերզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Քեյթ Վեյր (Keith Weir)

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրն ասել է, որ վիճահարույց Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու հեռանկարներ չկան:

Ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցելու նպատակով հանդիպելու են Ռուսաստանում. դիվանագետները հույս ունեն, որ հանդիպումը նոր էջ կբացի այս սառեցված հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 6

Jul 14 2009

Թուրքիան քննադատել է Չինաստանի իրականացրած «ցեղասպանությունը»

«ԲիԲիՍի Նյուզ», 10 հուլիսի, 2009թ.
Աղբյուրը` BBC News
Քվենթին Սոմերվիլ (Quentin Sommerville)

Թուրքիայի վարչապետը Չինաստանի Սինցզյան նահանգում իրականացված էթնիկ բռնությունները որակել է որպես «ցեղասպանության մի տեսակ»։

«Այս իրադարձությունն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա խոսել է այն բանից հետո, երբ գիշերային պարետային ժամ է վերահաստատվել Սինցզյանի մայրաքաղաք Ուրումչիում, որտեղ անցյալ կիրակի բախվել էին մահմեդական ույղուրներն ու չինացիները (ինքնանվանումը` հան)։

Շարունակությունը »

Comments Off on Թուրքիան քննադատել է Չինաստանի իրականացրած «ցեղասպանությունը»

Jul 13 2009

ԵՄ-ն և Թուրքիան հարթում են «Նաբուկո» գազատարի շուրջ վեճը

«Գարդիան», 12 հուլիսի, 2009թ.
Աղբյուրը` guardian.co.uk
Իեն Թրեյնր (Ian Traynor)

Կառավարությունների միջև կնքված` տարանցման վերաբերյալ համաձայնագիրը նոր լիցք է տալիս վիճահարույց գազատարի նախագծին:

Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի գազի պաշարների համար պայքարում Եվրոպայի առանցքային նախագիծը նոր մեծ թափ կստանա վաղը, երբ Թուրքիայի և ԵՄ-ի կառավարությունները գազատարի շուրջ պայմանագիր կնքեն:

Շարունակությունը »

Comments Off on ԵՄ-ն և Թուրքիան հարթում են «Նաբուկո» գազատարի շուրջ վեճը

Jul 05 2009

Օբաման և Հայոց Ցեղասպանության ժխտումը

«Ֆորին Փոլիսի Ջոռնլ», 13 մայիսի, 2009թ.
Աղբյուրը` Foreign Policy Journal
Միքի Զ. (Mickey Z.)

Գրող, ակտիվիստ Դավիթ Բոյաջյանի հետաքննողական հոդվածներն ու նյութերը հրապարակվել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայկական պարբերականներում, իսկ «Նյութոն թեբ» (Newton Tab) և «Յու Էս Էյ արմինիըն լայֆ» (USA Armenian Life) թերթերն ընդգրկել են նրան «2007թ. տասը լավագույն նյուզմեյքերների» շարքում: Այսպիսով, երբ անցած ամիս Բարաք Օբաման այցելեց Թուրքիա, թվաց, թե լավ ժամանակ է Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ նոր նախագահի մոտեցման մասին Բոյաջյանի կարծիքը հարցնելու համար:
Շարունակությունը »

Comments Off on Օբաման և Հայոց Ցեղասպանության ժխտումը

Jul 03 2009

Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ողջունելի նոր փուլ

«Ջերուսալեմ Փոստ», 1 հունիսի 2009թ.
Աղբյուրը՝ The Jerusalem Post
Ալեքսանդր Մուրինսոն

Իսրայելն ակտիվորեն փորձում է բարեկամական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և հետխորհրդային տարածքի այլ մահմեդական երկրների հետ։ Իսրայելի, Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունները ծառայում են որպես հրեական պետության և մահմեդական երկրների միջև համագործակցության մոդել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ավիգդոր Լիբերմանի Պրահայում մայիսի 6-ին կայացած հանդիպման արդյունքում ձեռքբերվեց համաձայնություն նախագահ Շիմոն Պերեսի Բաքու պաշտոնական այցի մասին։ Պերեսի՝ Ադրբեջան հունիսի վերջին կայանալիք այցը լինելու է նրա ԱՊՀ–ի մահմեդական երկրներ կատարելիք ուղևորության մի մասը։ Նրա այցը Բաքու անցկացվելու է «ամենաբարձր մակարդակով և մեծարանքներով»։
Շարունակությունը »

Comments Off on Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ողջունելի նոր փուլ

Jul 02 2009

Բաքուն հայտնվել է ՆԱՏՕ-ի խնամախոսների թիրախում

«Վոեննո-Պրոմիշլեննի Կուրիեր», 23 հունիսի, 2009թ.
Աղբյուրը՝ Военно-Промышленный Курьер
Անդրեյ Կորբուտ (Andrey Korbut)

Դաշինքը շահագրգռված է շուտափույթ կերպով ընդունել Ադրբեջանն իր շարքերի մեջ

Ադրբեջանն ու Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը շարունակում են զարգացնել շփումները ռազմական ոլորտում։ Վերջերս Բաքվում ավարտվեց այսպես կոչված ՆԱՏՕ-ի շաբաթը, որի շրջանակներում կայացան բազմաթիվ միջոցառումներ, սեմինարներ, համաժողովներ եւ աշխատանքային հանդիպումներ։ Դրանցից առավել նշանակալիները կապված էին տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասում Դաշինքի դերի վերլուծության, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հետ։ ՆԱՏՕ-ի շաբաթին նախորդել էր գաղափարաբանական եռանդուն արշավ, որի ընթացքում Բրյուսելը ներկայացնում էր ՆԱՏՕ-ի կազմում Ադրբեջանի շուտափույթ ներգրավման անհրաժեշտությունը։

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1