Jun 24 2008

Ապաստան հայցողի դժոխքը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Դի Օբզրվր», հունիսի 15 2008թ.
Աղբյուրը` guardian co.uk
«Դի Օբզրվր» (The Observer)
Մարկ Հադոն (Mark Huddon)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ծանոթացեք Սերգեյի հետ: Նա բժիշկ է: Նա նաև ապաստան հայցող է և հարկադրված է գոյատևել շաբաթական 35 ֆունտ արժողությամբ «ԱՍԴԱ» (ASDA) կտրոններով: Մրցանակակիր գրող Մարկ Հադոնը բացահայտում է, թե ինչ սարսափելի է Միացյալ Թագավորությունում այսօր փախստական լինելը:

Անցյալ տարի «Օքսֆամ» կազմակերպությունն ինձ առաջարկեց այցելել իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերից մեկը և դրա մասին գրել «Դի Օբզրվր»-ի (The Observer) համար: Դա հենց լիբերալ հայացքների տեր, «Գարդիան» ընթերցող արձակագրի գործն է: Միակ խնդիրն այն է, որ ես ինքնաթիռ չեմ նստում, որովհետև վստահ եմ, որ կզոհվեմ ավիացիոն վառելիքի հրագնդում` օդ բարձրանալուց անմիջապես հետո: «Օքսֆամ»-ի ֆինանսավորած ծրագրի այցելությունն, անկասկած, կլինի 30 տարվա «Տուպոլև» մակնիշի մի ինքնաթիռով, որը, մահացու շրջապտույտներ կատարելով, վայրէջք կկատարի ջունգլիներում գտնվող ինչ-որ մի վազքուղում: «Վալիումի» այն քանակը, որն ինձ անհրաժեշտ կլինի ընդունել այնտեղ հասնելու համար, հավանաբար, կջնջի ճամփորդության մասին բոլոր հիշողություններս:

Հետևաբար, այդ ամենի փոխարեն նրանք ինձ ավտոբուս նստեցրին: Դեպի Վիկտորիա թաղամաս: Լոնդոնում: Որպեսզի այցելեմ Միգրանտների ռեսուրս կենտրոն և այնտեղ հանդիպեմ քաղաքական ապաստան հայցողների մի խմբի հետ: Վիկտորիան Կամբոջա չէ, այստեղ ես չեմ տեսնի էկզոտիկ գույներ (բայց կտեսնեմ փողոցի անկյունում խարխուլ հանրակացարաններ` շրջապատված գեորգյան ոճի մեծ կաթնագույն տներով, եթե սա ձեզ հետաքրքրում է): Սակայն ավտոբուսը ողջ ճանապարհը գետնի վրայով էր գնալու, ինչը շատ լավ է ինձ համար:

Ես մոտավորապես գիտեի, թե ինչի մասին ենք խոսելու: Ես ծանոթ էի Միացյալ Թագավորություն եկած մի շարք փախստականների և որոշ բաներ գիտեի այստեղ ապաստան ստանալու համակարգի մասին` թերթերից, հեռուստատեսությունից և ռադիոյից: Մասնավորապես, գիտեի, որ այդ համակարգը շռայլ չէ, ոչ էլ` արդյունավետ: Բայց դրանից օգտվողի չէի հանդիպել:

Հիմա հանդիպեցի: Եվ վաղուց ոչինչ ինձ այդքան չէր զայրացրել: Մենք կոկորդ ենք պատռում այլ երկրներում մարդու իրավունքների խախտումների դեմ: Մինչդեռ հենց այս պահին, այստեղ` աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում, հազարավոր մարդիկ հարկադրված են աղքատության մեջ ապրել: Նրանք չեն օգտվում այն հիմնական իրավունքներից և ծառայություններից, որոնք, մեր համոզմամբ, պետք է մեզ հասանելի լինեն առանց վերապահության: Եվ սա պատահականություն չէ: Սա պետական քաղաքականություն է: Եվ մենք պետք է ամաչենք դրա համար:
Առաջին մարդը, ում պետք է հանդիպեմ, Սերգեյն է: Նա բժիշկ է, Հայաստանից, 47 տարեկան, ամուսնացած է, ունի երկու որդի՝ 10 և 11 տարեկան: Ես տեսել էի Սերգեյի լուսանկարները մեր հանդիպումից առաջ: Նա քառակուսի ծնոտով, բարետես, կարճ կտրած սև մազերով տղամարդ է: Սակայն դրանք մեկ տարվա լուսանկարներ էին, և երբ նա սենյակ մտավ, ես նրան չճանաչեցի: Նա մի քանի կիլոգրամ նիհարել էր: Քայլում է դանդաղ և դժվարությամբ է շնչում: Մերթընդմերթ ստիպված կանգ է առնում ուժերը վերականգնելու համար: Սակայն խոսելիս նրա աչքերը պայծառանում են: Նա եռանդուն է և շատ ավելի կատակասեր, քան մեզնից շատերը կլինեին նրա վիճակում: Նա ոչ միայն լավ մարդ է, այլ նաև հաճելի զրուցակից, անընդհատ ներողություն է խնդրում իր վատ անգլերենի համար և ասում, որ նա այստեղ չէր լինի, եթե չլիներ իր հանդեպ կենտրոնի աշխատակազմի բարի վերաբերմունքը:

Ահա նրա պատմությունը:

«Հայաստանում ես շատ երջանիկ էի: Ամեն ինչ լավ էր ինձ և իմ ընտանիքի համար, փառք Աստծո: Ես նոր մեքենա ունեի: Քաղաքում լավ տուն ունեի: Չորս հեկտար հողամաս: Ձիեր ունեի: Ամեն շաբաթ ընկերներիս հետ խնջույք էինք անում, խորոված պատրաստում: Ես երջանիկ էի, երջանիկ, երջանիկ: Ես ճանաչված էի, քանի որ մարդկանց կյանքն էի փրկում: Դա, որպես բժիշկ, իմ պարտքն էր: Այսպիսով, բոլորն ինձ ճանաչում էին: Փողոցում ինձ ասում էին. «Բարև’, բժիշկ»: Ոստիկաններն էլ էին ինձ ճանաչում: Ասում էին. «Բարև’, բժիշկ»: Նույնիսկ` ռուսական ԿԳԲ-ն. նրանք էլ էին ասում. «Բարև՛, բժիշկ»:

«Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց անօրեն կյանքը: Մաֆիա է գործում: Շատ սպանություններ են լինում, սպանվել են նաև իմ ընկերներից, հարևաններից ոմանք: Գուցե վաղն էլ` ես»:

Պատահաբար Սերգեյն ականատես է եղել մի քաղաքական գործչի սպանության: Նա ինձ պատմում է մանրամասները, սակայն խնդրում` չհրապարակել, քանի որ դա կարող է վտանգի ենթարկել իր ընտանիքը:

«Ոստիկանները եկան ինձ մոտ և հարցրեցին, թե ինչ եմ տեսել: Ես ոչինչ չասացի: Վախենում էի: Ես կին և երեխաներ ունեմ: Ես ամեն ինչ գաղտնի պահեցի: Դրանից հետո իմ կյանքն ավելի ու ավելի վատացավ: Ընկերներս ասացին, որ ԿԳԲ-ն ինձ է փնտրում: Եթե ԿԳԲ-ն ցանկանա, քեզ կսպանի»:

Ընկերների օգնությամբ Սերգեյը, բեռնատարում թաքնված, փախչում է Հայաստանից, իսկ կնոջն ու երեխաներին ուղարկում է ազգականների մոտ: Ինը օր հետո նա հասնում է Անգլիա` կարծելով, թե վերջապես ապահով կլինի: Նրան մերժում են ապաստան տալ, և նա մնում է անօթևան:

«Ես քնում էի փողոցում: Քնում էի զբոսայգում: Երեխաների խաղահրապարակում: Եվ ստացա այս մահացու հիվանդությունը: Մի անգամ մի մարդ ինձ արթնացրեց ու հարցրեց. «Հեյ, ինչպե՞ս ես»: Ես ներքև նայեցի և տեսա` ամբողջովին արյան մեջ եմ: Շտապ բուժօգնության մեքենայով ինձ տարան հիվանդանոց»:

Դրսում քնելու պատճառով Սերգեյը հեպատիտ C է ստացել: Այդ հիվանդությամբ տառապողների 10 տոկոսն այն ձեռք է բերում անհայտ պատճառներով: Սերգեյը նրանցից մեկն է, թեև փողոցում ապրելը ոչ մեկի առողջությանն էլ լավ չէ: Նա բուժում չի ստացել և, ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, հիվանդությունը հանգեցրել է լյարդի ցիռոզի: Սերգեյը կմահանա երկու տարվա ընթացքում: Օրգանի փոխպատվաստումը կարող է փրկել նրա կյանքը, սակայն նա դրա համար դիմելու իրավունք չունի` ապաստան հայցողի իր կարգավիճակի պատճառով:

Ի վերջո, Սերգեյը գալիս է Հանսլոուի իրավաբանական կենտրոն: Նրան գրանցում են Ապաստանի հարցերով աջակցության ազգային ծառայությունում: Մի տան մեջ նրան մեկ սենյակ են հատկացնում: Բժիշկը նրան զննում և ասում է, որ նա պետք է սնվի օրը երեք անգամ, և սնունդը պետք է ներառի թարմ մրգեր ու բանջարեղեն: Սերգեյը դրա համար ունի շաբաթական 35 ֆունտին համարժեք կտրոններ: Դրանք պետք է ծախսվեն միայն սննդի և հարդարանքի տարրական պիտույքների վրա: Այդ կտրոնները նա կարող է իրացնել միայն մեկ հանրախանութում, և այդ խանութին չի թույլատրվում նրան գումարի մնացորդը վերադարձնել: Նա այլ եկամուտ վաստակելու իրավունք չունի:

Հայաստանից Սերգեյի փախչելուց որոշ ժամանակ անց նրա կնոջը հաջողվում է հասնել Իտալիա: Այնտեղ նա հավաքարար է աշխատում և ապրում որդիների հետ մեկ սենյակում: Նրանց արգելել են այցելել իրենց հորը, Սերգեյին էլ՝ նրանց այցելել:

Սերգեյը կարող էր մարդկանց կյանքը փրկել: Նա փող չի խնդրում: Նա ցանկանում է աշխատել: Նա անմեղ մարդ է, ոչ մի հանցանք չի գործել: Նրա միակ սխալն այն էր, որ հույս ուներ, թե երբ հասնի Միացյալ Թագավորություն, իրեն որպես մարդու կվերաբերվեն:

———

Շարունակությունը` համառոտ.
Այնուհետև հոդվածագիրը պատմում է Միգրանտների ռեսուրս կենտրոնում իր հանդիպած մյուս ապաստան հայցողների մասին: Նրանք են Մարիամը` Եթովպիայից և Մարգարետը` Ուգանդայից: Նրանց բոլորին էլ հեղինակը ներկայացնում է որպես բարի և հարգարժան մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի պատմությունը սրտառուչ է, կյանքը Միացյալ Թագավորությունում` նվաստացուցիչ, իսկ ապագան` անհեռանկար, շարունակ վտարման սպառնալիքի տակ: Հոդվածագրի կարծիքով` Միացյալ Թագավորությունում նրանք ապրում են ծայրաստիճան վատ պայմաններում սոսկ իրենց ապաստան հայցողի կարգավիճակի պատճառով, մինչդեռ նրանք բոլորն էլ իրենց ազնիվ, օրինական աշխատանքով կարող էին օգնել իրենք իրենց և, միևնույն ժամանակ, օգտակար լինել բրիտանական հասարակությանը: Ըստ հեղինակի, նրանց անելանելի ծանր վիճակը պայմանավորված է վարվող պետական քաղաքականությամբ և լրատվամիջոցների անհանդուրժող դիրքորոշմամբ: Վերջիններս ամրապնդում են ապաստան հայցողների նկատմամբ հասարակության մեջ արմատացած անհանդուրժողականությունն ու բացասական կարծրատիպերը: Վերջում հոդվածագիրը դարձյալ անդրադառում է Սերգեյի պատմությանը` նշելով, որ Միգրանտների ռեսուրս կենտրոնի իրավաբանը վերջերս Ներքին գործերի նախարարությանը դատական հայցով սպառնալուց հետո միայն կարողացավ Սերգեյին մի կերպ փրկել երկրից վտարվելուց: Սակայն հոդվածի վերջաբանը հուշում է, որ նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրն անորոշ է, քանի որ նրանց շարունակ սպառնում է ձերբակալվելու և վտարվելու հեռանկարը:

———-

Կարդացեք նաև «Բուռն աջակցություն Բուլարդի շրջանավարտին» հրապարակումը և մեկնաբանությունը:


Կարդացեք նաև «Ապաստանի հայցով գործը վերաբացվել է սղագրական սխալի պատճառով» հրապարակումը և մեկնաբանությունը:

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 24 Հունիս 2008թ.-ին, ժամը 03:27

    Նախ, Հայաստանը վարկաբեկող հրապարակումներ հայտնվեցին ամերիկյան բազմաթիվ թերթերում («Արտմամուլի» տեսության էջերում տե՜ս Ապաստանի հայցով գործը վերաբացվել է սղագրական սխալի պատճառով և Բուռն աջակցություն Բուլարդի շրջանավարտին )։ Դրանց չուշացավ հաջորդելու բրիտանական «Գարդիան»-ում նույնական երանգներով այս հոդվածը, որի ի հայտ գալն իսկ վկայում է, որ հայ ապաստանյալների մասին վերջին հրապարակումները պատահական զուգադիպություն չեն, այլ բխում են ընդհանուր կենտրոնից և միանգամայն համակարգված բնույթ ունեն ։

    Հոդվածում Հայաստանը ներկայացվում է աշխարհում ամենաանբարեհաջող պետությունների շարքում. փաստորեն, հավասարության նշան է դրված Հայաստանի, Եթովպիայի, Լիբանանի և Ուգանդայի միջև, ընթերցողների մոտ Հայաստանի մասին առաջացնելով իրականությունից հեռու տպավորություններ և պատկերացումներ։

    Ինչպես և վերը նշված հոդվածներում, «գարդիանյան» հայ ապաստանյալ Սերգեյի (որի ազգանունը չի հիշատակվում) պատմությունները հեքիաթային բնույթ ունեն, որևէ կերպ ստուգված ու հիմնավորված չեն, բայց և այնպես արևմտյան հեղինակավոր թերթն աշխարհով մեկ տարփողում է այդ հորինվածքները որպես արժանահավատ տեղեկատվություն։ Ի~նչ արժեն թեկուզ միայն անազգանուն Սերգեյի այն պնդումները, թե նա իբր ականատես է եղել մի քաղաքական գործչի սպանության, որից հետո Հայաստանի ԿԳԲ-ն (sic) ցանկացել է իրեն սպանել ու նա հազիվ ճողոպրել է արտասահման։ Արդեն միայն այն, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հոդվածում անվանված է վաղուց ի վեր պատմության գիրկն անցած ԽՍՀՄ Պետական անվտանգության ծառայության՝ ԿԳԲ հապավումով, բավարար է, որպեսզի Հայաստանից անտեղյակ, բայց ԿԳԲ-ի մասին սահմռկեցուցիչ պատմություններով լիուլի սնված արևմտյան քաղքենու աչքին Հայաստանը պատկերվի որպես տոտալիտար/ֆաշիստական համակարգ ունեցող մի երկիր։ Իսկ եթե դրան գումարենք նաև Սերգեյի խեղկատակային նկարագրությունը, ապա Հայաստանում ապրելն ուղղակի անհնար է, ահավասիկ. «Մաֆիա է գործում: Շատ սպանություններ են լինում, սպանվել են նաև իմ ընկերներից, հարևաններից ոմանք: Գուցե վաղն էլ` ես»։ Խե~ղճ Հայաստան, խե~ղճ օտար ընթերցող…

    Հայ ապաստանյալների մասին այս հրապարակումները Հայաստանի դեմ ուժգնացած տեղեկատվական գրոհի նշան են։ Այսպիսի նուրբ մշակումները կոչված են նախապատրաստելու արևմուտքի հասարակական կարծիքը Հայաստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների և/կամ ծխածածկույթի դեր կատարելու ադրբեջանական հնարավոր ագրեսիայի պարագայում։ Զարմանալիորեն, Հայաստանի և Սփյուռքի կառույցներն ու մամուլն այսպիսի խիստ մտահոգիչ երևույթներն աչքաթող են անում, փոխարենը կենտրոնանալով հայոց ցեղասպանության անվերջանալի լուսաբանումների և շահարկումների վրա։

  2. Stepan Sargsyanգրել է 24 Հունիս 2008թ.-ին, ժամը 13:47

    This article follows a format similar to the earlier articles on Armenian refugees posted on the Foreign Press Review: improbable stories, emphasis on Armenian refugees and Armenia, attempts to present Armenia as a state who routinely violates human rights, etc. The structure and the content of this specific article highlight its author’s or his editor’s bias towards Armenia. When considering along with other recently published articles, a trend emerges that resembles more of an intentional smear campaign. Specifically:

    – Of the various immigrants profiled within the article, a detailed account of the causes of immigration and the unimaginable reality in the home country is published only for the Armenian immigrant. The truthfulness of the story itself is no longer a matter of debate: never have I seen a doctor who also happened to be a major land-owner/farmer in Soviet Armenia, where all arable land (and the agriculture sector, in general) was organized in collective economies (Kolkhoz/Sovkhoz). The story of the KGB agents saluting the doctor/farmer when passing by in the streets only brings up a smile.

    – The Armenian immigrant’s account is published at the beginning of the article and is given almost 1.5 pages. The repetitive use of the word Armenia along with KGB right from the opening will only generate negative connotations in the mind of the Western reader, who equates KGB agents with bloodthirsty monsters.

    – The immigrants profiled in the article were selected by an unknown individual and given to the author in advance. When considering the incessant flow of immigrants from other warring and failed states like Iraq, Lebanon, etc and the end (in fact reversal) of emigration from Armenia, the chances of an Armenian to be selected for such a profiling seem very low, but likely. What is not likely is the publication of the stories of 3 different Armenian immigrants almost simultaneously. Unless, the selection process was biased, it is highly improbable that proper statistical sampling would have resulted in such a skewed sample.

    – Another publication of a highly negative and completely false article on Artsakh by the same newspaper (“Negotiating a black hole”) establishes a trend of intentional negative reporting. The unraveling of Armenia’s post-election events and their consequences and PACE’s consideration of Armenia’s voting privilege offer a viable context to all this.

    These are but few observations. It is hard to identify the culprit of this smear campaign, but it is already clear that these articles are by no means a coincidence. Refer to more discussion in the commentary of the article titled “Asylum case reopened on transcription error” and posted on Foreign Press Review.

    Stepan Sargsyan
    Contributing Correspondent (Los Angeles)
    “ARARAT” Center for Strategic Research

  3. Մարտիրոսգրել է 25 Հունիս 2008թ.-ին, ժամը 11:39

    Խայտառակ հոդված է, վարկաբեկում է Հայկական Պետականությունը։
    Գիտեք, այսպիսի պքտմություններ, նույն «սյուժետային լուծումներով» ամեն մի Հայաստանից հեռացող փորձում է նախ Չեխիայում, հետո Գերմանիայում ու Բելգիայում, իսկ հետո հասնում են Ֆրանսիա կամ Անգլիա։
    Զզվելի ու ազգուրած այս արարածները ավելի առաքինի կլինեն, եթե «հանձնվեն» ոչ թե որպես հանցագործության ականատեսներ, այլ սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ։
    Ամոթ, երիցս ամոթ, հայերի միակ ու բաղձալի, ահռելի փորձություններով անցած ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ վարկի հետ խաղացողներին…

  4. Partizakyanգրել է 15 Հուլիս 2008թ.-ին, ժամը 18:54

    Mi hetakrkir past. Hepatitis C hivandutyun@, aysinkn, ayn hivandkutyun@ vorov tarapum e ays horinvats andznavorutyun@ @ndanrapes taratsvum e aryan mijotsov, yev hachakh venerakan/serakan hivandutyunneri het mektegh. Aysinkn, paron “Sergey@” kam tmramol e, kam varkvel e HIV/VICH virusov, vori hetyevanknerits mek@ Hepatitis C-e, kam parzapes tmramol e yev varakvel e varkvats aseghi ogtagortsman mijotsov.
    Hetyevabar, amenayn havanutyam, khaytarakutyunits khusapelu npatakov “Sergey@” pakhel e Hayastanits. Aveli havanakan e vor kin@, imanalov amusnu varkneri masin, vrndel e nran.
    I harke, srank zut varkatsner en, baits shat anhavanakan chen.
    I dep, “Sergey@” @ndamen@ 47 tarekan e, vor@ nshanakum e vor Sovetakan “yerazeli” tarinerin na @ndamen@ 27 tarekan er. Aysinkn, ayn varkats@ vor ink@ hianali kyank uner yev hargvats er bolori koghmits vorpes bzhishk yev ayln yev ayln, tsitsaghelu chap anhavanakan e.