Արխիվ`Դեկտեմբեր 17th, 2008

Dec 17 2008

Ո՛վ Անի, որտե՞ղ է քո նախնական տերը

«Ռադիկալ», 26 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (www.radikal.com.tr)
«anideermeniyoktur.gov.tr» («Անիում հայ չկա» կայքէջը)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ստամբուլ. Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը Անիի ավերակների վերաբերյալ կայքէջ է բացել: Ավելին, նախարարությունից հայտնել են, որ կայքէջեր են պատրաստվում նաեւ պատմական այլ բնակավայրերի համար եւ այս նախաձեռնությունը հիմնավորվում է «ավերված բնակավայրերի մասին հավաստի եւ գիտականորեն ապացուցված տվյալներն այցելուներին մատչելի դարձնելու» անհրաժեշտությամբ: Սակայն դա չի խանգարել Անիի բոլոր աղբյուրներում հիշատակվող եւ բոլորին հայտնի հայկական անցյալի խնամքով քողարկումը այս քաղաքի համար պատրաստված «www.ani.gov.tr» կայքէջում, որն առաջինն է բացվել:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

Dec 17 2008

Անիի ավերակները

Թուրքիայի Հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մշակութային արժեքների եւ թանգարանների գլխավոր վարչություն
www.ani.gov.tr

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ուրվագծեր Անի քաղաքի պատմության
Միջնադարյան քաղաք է, հիմնադրված՝ Թուրքիա-Հայաստան սամանը տարանջատող Արփաչայ գետի արեւմտյան ափին, Թուրքիայի սահմանների ներսում: Անիի ավերակները Օջաքըլ գյուղի վարչական տարածքում են, որը Կարսից 42 կմ հեռավորության վրա է: Ավերակատեղին Մետաքսի մեծ ճանապարհի վրա իջեւանման առաջին կենտրոնն էր Անատոլիայում, հետեւաբար դարձավ նաեւ առեւտրի կենտրոն: Անտիկ քաղաքը զբաղեցնում էր 78 հեկտար տարածք, շրջապատված նրա հարստությունը պայմանավորող պարիսպներով, որոնց երկարությունը 4,5 կմ էր:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2