Արխիվ`Հունիս 3rd, 2008

Jun 03 2008

Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ

«Գլոբըլ փոլիթիշըն» (( «Գլոբլ փոլիթիշն»-ը միջազգային քաղաքական հարցեր լուսաբանող էլեկտրոնային ամսագիր է` հիմնված Նյու Յորքում, ԱՄՆ: Վերջին շրջանում զգալիորեն աճել է ամսագրի հեղինակությունն ու ընթերցումը. կայքի այցելուների թիվը հասնում է ամսական 100.000-ի: («Արարատ» ՌԿ-ի կողմից), )) 11 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Globalpolitician.com)
Աբդուլ Ռուֆ (Abdul Ruff)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ծնող կամ գաղութատեր ուժերի կողմից անցյալում բռնակցման ենթարկված ազգերի ազատության և անկախության ձգտումը և դրա համար պայքարը ժամանակակից քաղաքակրթության կանոն է դարձել, և գլոբալիզացիան այսօր խթանում է իմաստավորված կերպով անկախություն ձեռք բերելու այս դրական գործընթացը: Թեև օկուպացնող ուժերը դիմադրում են իրենց «ենթակաների» կողմից ներկայացվող ազատության հայտերին, շատ երկրներ աջակցում են այս շարժմանը: Շատ ազգեր արդեն ձեռք են բերել անկախություն, սակայն մյուսները դեռ պայքարում են ազատության համար: Եվ վաղ թե ուշ, պատմության բնականոն ընթացքի արդյունքում, նրանց օրինական պահանջները նույնպես կբավարարվեն: Վերջերս Կոսովոն հռչակեց իր անկախությունը Սերբիայից` Հարավսլավիայի իրավահաջորդ պետությունից, որը Խորհրդային Միության կողմից ղեկավարվող Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո մի քանի փոքր պետությունների մասնատվեց:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 3