Jun
12
2008
«Սան Ֆրանցիսկո Քրոնիքլ», 15 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (San Francisco Cronicle)
Բոբ Էգելկո (Bob Egelko)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը (1)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը (2) (անգլերեն / in English)
Երբ Սվետլանա Գրիգորյանը ներկայացնում էր իր հայցը Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան ստանալու համար, նա թարգմանչի միջոցով վկայություն էր տվել, որ 1995թ. իր հայրենիքում՝ Հայաստանում մարդկանց մի խումբ հարձակվել է իր ընտանիքի վրա, ծանր վիրավորել իրեն և սպանել իր 13-ամյա որդուն` «որովհետև իմ մայրը խոհարար էր» (( Անգլերեն` cook («քուք») («Արարատ» ՌԿ-ի կողմից) )):
Համենայն դեպս, այսպես էր գրված 2003թ.-ի` գործի լսման սղագրությունում, որի հիման վրա ներգաղթի հարցերով դատարաններն ու դաշնային վճռաբեկ դատարանը վճռել են, որ Գիգորյանը չի կարողացել ապացուցել, որ հետապնդման զոհ է եղել:
Շարունակությունը »
Jun
12
2008
«Ֆրեզնո բի», 2 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Fresno Bee)
Վանեսա Կոլոն (Vanessa Colón)
Կոնգրեսականը, շահերի պաշտպանության հայկական կազմակերպությունը և դասընկերներն արձագանքում են լավագույն շրջանավարտի դժվարին կացությանը
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Բուլարդ ավագ դպրոցի լավագույն շրջանավարտ Արթուր Մկոյանը (Arthur Mkoyan), որը կարող է երկրից վտարվել մինչ քոլեջում սովորելու իր երազանքին հասնելը, երկուշաբթի օրը աջակցություն ստացավ այս երկրում մնալու իր ջանքերին:
Մկոյանը, որի պատմությանն անդրադարձել է «Ֆրեզնո բի»-ն իր երկուշաբթի օրվա համարում, անհապաղ աջակցություն է ստացել շահերի պաշտպանության մի հայկական կազմակերպությունից և Բուլարդ ավագ դպրոցի իր դասընկերներից, իսկ կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը խոստացել է վերանայել նրա խնդրանքը:
Շարունակությունը »
Jun
12
2008
«Անալիտիկա», 28 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (ANALITIKA.at.ua)
Մարատ Հակոբյան (Марат Акопян)
Միրոսլավ Պոպովիչն ուկրաինացի ականավոր գիտնական է, Գ. Ս. Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Фiлософська думка» ամսագրի գլխավոր խմբագիր: Նա ուկրաինական մտավորականության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որն իր գրքերում գրել է ճշմարտությունը հայոց ցեղասպանության մասին: Ուստի զարմանալի չէ, որ մենք որոշեցինք նրա հետ զրուցել արդի հայ-ուկրաինական հարաբերությունների մասին:
Շարունակությունը »