Jun 13 2008
Նախիջևանում գյուղերը վաճառվում են
«Յենի Մուսավաթ», 8 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Yeni Musavat)
Թուրքիայից եկող քուրդ ընտանիքները գնում են տեղացիների տները
Բազմիցս տեղեկացրել ենք Նախիջևանում ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) աջակիցների գործունեության, այս ինքնավար հանրապետության համալսարաններում նրանց ինքնակառավարման, Քուրդիստանի չճանաչված պետության խորհրդանիշների և դրոշների տարածման, տեղացիների վրա բռնանալու ու նրանց վտարելու և առևտրի կետերը ՔԲԿ-ի համակիրներին հանձնելու մասին: Մյուս թերթերը նույնպես ահազանգել են այս խնդրի կապակցությամբ: Իրավիճակը ծայր աստիճան սրվել է: Ադրբեջանի մի շարք պաշտոնյաներ սկսել են խոսել այն մասին, որ ՔԲԿ-ն սպառնալիք է երկրի համար: Արտգործնախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմն անցած շաբաթ նման հայտարարությամբ հանդես եկավ: