Արխիվ`Փետրվար, 2009

Feb 26 2009

«Օբամետրը» հետևում է նախագահի նախընտրական խոստումներին

«Հաֆինգթոն Փոսթ», 12 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը` (The Huffington Post)
Հարութ Սասունյան (Harut Sassounian)

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարզել` արդյոք նախագահ Բարաք Օբաման պահում է նախընտրական քարոզարշավի ընթացքում տված հարյուրավոր խոստումները, կարող են հետևել դրանց մի պարզ գործիքի միջոցով:
Շարունակությունը »

Մեկնաբանություններ 2

Feb 24 2009

Իսրայելը, Թուրքիան և ցեղասպանության քաղաքականությունը

«Գլոուբ ընդ Մեյլ», 23-ը հունվարի, 2009թ.
Աղբյուրը` (The Globe and Mail)
Ջերալդ Կապլան (Gerald Caplan)

Նախագահ Օբաման (ինձ դուր է գալիս արտասանել այս բառերը) վայրկենապես միավորեց աշխարհը: Գրեթե: Բացառությունների թվում, ինչը շատ քիչ ուշադրության արժանացավ հիմնական լրատվամիջոցների կողմից, Մերձավոր Արևելքի անհանգիստ տարածաշրջանում նախկին հավատարիմ դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սառեցումն է:
Շարունակությունը »

Comments Off on Իսրայելը, Թուրքիան և ցեղասպանության քաղաքականությունը

Feb 20 2009

Մեկնաբանություններ հայությանը հետաքրքրող մի շարք կարևոր հոդվածների վերաբերյալ

«Կալիֆոռնիա Կուրիեր», 19 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ
(Harut Sassounian, Publisher, The California Courier)

Վերջին օրերին միջազգային մամուլն հայության համար հետաքրքրություն ներկայացնող այնքան շատ հոդվածներ է հրատարակել, որ անհնար է կարդալ բոլորը, էլ չասենք` դրանք մեկնաբանելը:

Ամփոփ ներկայացնում ենք առավել հետաքրքիր հոդվածներից մի քանիսը` յուրաքանչյուրի համար հակիրճ մեկնաբանությամբ.

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

Feb 19 2009

Թուրքիայի վարչապետ Էրդողանի համաձայն` Ղարաբաղյան հարցում քաղաքականությունը չի փոխվել

«Ջորնլ օֆ Թրքիշ Ուիքլի», 19 փետրվարի 2009թ.

Աղբյուրը` (The Journal of Turkish Weekly)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Անկարա. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր Թուրքիան վերանայել է իր այն քաղաքականությունը, որը նախատեսում է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում միայն այն ժամանակ, երբ վերջինս դադարեցնի Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի բռնազավթումը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չկա»,- հնչած հարցին ի պատասխան հայտնել է Էրդողանը: «Ադրբեջանի իրավացիությունը սահմանված է ՄԱԿ-ի բանաձևերով»:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 7

Feb 18 2009

Ժխտողական պետությունը

«Ինթելիջնս Ռիփորթ», ամառ 2008թ.
Աղբյուրը` (Intelligence Report, Southern Poverty Law Center)
Դեյվիդ Հոլթհաոս (David Holthouse)

«Արարատ» ՌԿ-ի ծանոթագրությունը

Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց Ցեղասպանությունը կոծկելու համար

Այս տարվա սկզբին Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը քվեարկությամբ որոշեց, որ Կանադայի այս խոշորագույն քաղաքի բոլոր ավագ դպրոցների աշակերտները պետք է «Ցեղասպանություն. պատմական և ժամանակակից հետևանքները» անունով պարտադիր դասընթաց անցնեն: Դասընթացում հատուկ բաժին կա նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, երբ Թուրքիայի իշխանության կազմակերպած՝ համակարգված և կանխամտածված ոչնչացման հետևանքով ավելի քան մեկ միլիոն հայ զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Շարունակությունը »

Մեկնաբանություններ 1

Feb 11 2009

Ռուս եկեղեցին ծրագրում է ստեղծել իր հասարակական պալատը

«Ինտերֆաքս-Ռելիգիա», 28 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (Interfax Religion)

Ռուս Ուղղափառ եկեղեցին մտադիր է հատուկ հարթակ ստեղծել աշխարհականների քննարկումների համար:

«Եկեղեցական Ժողովը Սրբազան Սինոդին խորհուրդ է տալիս մշակել խորհրդատվության մեխանիզմներ, որոնք ուղղափառ հասարակությանը թույլ կտան քննարկել առավել հրատապ թեմաներ», – «Ինտերֆաքս-Ռելիգիա»-ի թղթակցին հայտնել է Վիեննայի և Ավստրիայի Իլարիոն եպիսկոպոսը` ամփոփելով Մոսկվայում ընթացող Եկեղեցական ժողովի երկրորդ օրվա արդյունքները:

Շարունակությունը »

Comments Off on Ռուս եկեղեցին ծրագրում է ստեղծել իր հասարակական պալատը

Feb 09 2009

Նոր` վատ ցնցումներ. թուրքական և հրեական պետությունների միջև հատուկ հարաբերությունները վտանգված են

«Էկոնոմիստ», 29 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (The Economist)

Գազայի վրա Իսրայելի հարձակման դեմ համատարած վրդովմունքը կտրուկ կոշտացրել է հրեական պետության հանդեպ թուրք ժողովրդի և կառավարության խոսելաոճը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտեց Իսրայելին` պաղեստինցիների դեմ վերջինիս իրականացրած հարձակումների պատճառով: Շարունակությունը »

Մեկնաբանություններ 8

Feb 05 2009

Ծավալապաշտությամբ տառապող լեռնցիները [*]

«Նյու Սթեյթսման», 6 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը`Newstatesman1
Նորման Սթոուն (Norman Stone)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները ( 1 ) ( 2 )

Գտնվելով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև` Կովկասն աշխարհի ամենաբազմազան տարածաշրջաններից է, և ինչպես Հարավային Օսիայում ու Աբխազիայում տեղի ունեցած վերջին կռիվները ցույց տվեցին, այն դեռ եռում է էթնիկ լարվածություններով: Նորման Սթոունը քննում է այդ տարածաշրջանի պատմությունը, որը լույս է սփռում ներկա բարդ իրավիճակի վրա:

Շարունակությունը »

  1. «Նյու Սթեյթսմեն»-ը (New Statesman) բրիտանական «ձախակողմյան» քաղաքական ամսագիր է, հրատարակվում է Լոնդոնում: Ներկայիս խմբագիրը` Ջեյսոն Քոլեյն է: Ամսագիրը ստեղծվել է 1913թ.-ին: Հիմնադիրներն են Սիդնեյ եւ Բեատրիս Ուեբերները` Բերնարդ Շոուի եւ Ֆաբիանների Ընկերության (Fabian Society) հետ միասին:

Մեկնաբանություններ 11